ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումների անհստակության հետ:
Խնդիրները և կարգավորման նպատակը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածի IV գլխի չորրորդ պարբերության 1-ին կետի՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5 տոկոս), Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5 տոկոս), իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքայն վարկը տրամադրվում է առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում:
ՀՀ հարկային օրենսգրքի (Օրենսգիրք) 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
Ներկա իրավակարգավորումով ստացվում է այնպես, որ եթե քաղաքացին առաջնային շուկայից կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձից, ով չի հանդիսանում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, անհատական բնակելի տուն է ձեռք բերում, ապա այդ դեպքում ոչ եկամտային հարկի վերադարձման, և ոչ էլ սուբսիդավորման համակարգը կիրառելի չի լինում:
Առաջարկում ենք Ծրագրում կատարել համապատասխան լրացումներ՝ սահմանելով, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կկիրառվեն երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործնականում արդեն իսկ առկա են մի քանի դեպքեր, երբ Ծրագրի գործող (ոչ ճշգրիտ) ձևակերպումների հետևանքով հիփոթեքային վարկերի տոկոսների սուբսիդավորումներ տեղի չեն ունեցել, և նպատակ ունենալով վերականգնել այդպիսի դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը՝ առաջարկում ենք Նախագծի կարգավորումներին տալ հետադարձ ուժ:
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Ծրագրում կկատարվի համապատասխան լրացում՝ սահմանելով, որ Ծրագրում կիրառված «առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերում» հասկացության ներքո պետք է ընդգրկվեն բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման այնպիսի դեպքերը, երբ վարձու աշխատող հանդիսացող վարկառու ֆիզիկական անձի կողմից վճարված եկամտային հարկը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն ենթակա է վերադարձման ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով։ Միաժամանակ, կսահմանվի, որ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման այնպիսի դեպքերը, որոնք չեն հանդիսանում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռքբերում, համարվում են երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերում։ Արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ կառուցապատողից բնակելի տուն ձեռք բերելու դեպքերը, Ծրագրի մյուս պահանջներին բավարարելու դեպքում, նույնպես արդարացիորեն ենթակա կլինեն Ծրագրով նախատեսված չափերով սուբսիդավորման:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թ.թ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է կառավարության 2021-2026 թ.թ. ծրագրի 4-րդ կետի 7-րդ ենթակետից, այն է՝ Երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների բարելավում և մասնագիտական կարողությունների զարգացում՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացում, սուբսիդավորվող երիտասարդ ընտանիքների թիվը տարեկան կավելանա մոտ 1200-ով:
-
Discussed
12.11.2021 - 28.11.2021
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4996
Print