Add to favourites

Located in RA Government

««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հոդված 1.«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-103-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Խորհուրդը Դիլիջան համայնքի ղեկավարին տրամադրում է եզրակացություն՝

1) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ գլխավոր հատակագծերի և քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների վերաբերյալ.

2) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ.

3) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ.

4) քաղաքաշինական այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց պատվիրատուն է Դիլիջան համայնքը.

5) համայնքի սեփականությունը հանդիսացող հողերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման  իրավունքով  ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկներին և վերջիններս համայնքի հեռանկարային զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հետ համապատասխանության վերաբերյալ..

6) քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով համայնքի տարածքում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման, այդ թվում՝ նախագծային առաջադրանքների, կառուցապատման էսքիզների, շինարարության (քանդման) թույլտվությունների, շահագործվող շինարական օբյեկտը հաստատված նախագծի հետ համապատասխանության վերաբերյալ.

8) տեղական նշանակության ավտոճանապարհներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության հայտերի վերաբերյալ.

9) համայնքի բնակավայրերի բարեկարգման և կանաչապատման նախագծերի վերաբերյալ:

10) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ոչ բնակելի տարածքների օրինականացման նպատակահարմարության վերաբերյալ:

         Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում.

      1)2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է Խորհրդի դրական եզրակացության առկայության դեպքում.».

     2)  9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «2016» թիվը փոխարինել «2018» թվով,

      3)9-րդ մասի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «չորս» բառով:

          Հոդված 3.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    17.08.2017 - 01.09.2017

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8850

Print