Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թթ ազգային ծրագիր
-
1 - Agree
-
3 - Disagree
«Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրին», «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.)» 3.4 կետի «Էներգետիկա» բաժնից, ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցից, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» ենթակետի պահանջներից: Հաշվի առնելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի տնտեսության զարգացման և ազգային անվտանգության համար, ՀՀ-ը որդեգրել է այն ամրապնդելու և բարձրացնելու քաղաքականությունը և շարունակական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Ազգային ծրագրի մշակումը պայմանավորված է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման և ծառայությունների կազմակերպման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի hունվարի 18-ի N 2 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» ծրագրային հորիզոնը սահմանափակվում է 2020 թվականով։ Բացի այդ, վերջին տարիներին զգալի դրական տեղաշարժեր են արձանագրվել վերականգնվող էներգետիկայի արդիական աղբյուրների (մասնավորապես արևային) օգտագործման ընդլայնման առումով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր երկարաժամկետ ծրագիր՝ հաշվի առնելով վերջին տարիների զարգացումներն ու նախանշվող հնարավորությունները։
Կարգավորման նպատակը և բնույթը
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային 2022-2030թթ. Ծրագրի ընդունմամբ կսահմանվեն և կհաստակեցվեն վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականցվող միջոցառումները և էներգախնայողության բնագավառում ցուցանիշներն ու թիրախները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ՄԱԿ– ի Զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ։
Ակնկալվող արդյունքները
Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառների հիմնական առաջնահերթությունները ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների (մասնավորապես, արևային էներգիայի) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նպաստելով էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կնարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրին», «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագիրը», «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ) և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը)» դրույթներից:
-
Discussed
09.11.2021 - 25.11.2021
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6020
Print