ՎԱԶԳԵՆ ԳԱԳԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
21 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱԶԳԵՆ ԳԱԳԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Վազգեն Գագիկի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Վազգեն Գագիկի Միքայելյանը (ծնվ.՝ 19.06.1996 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Արցախի պող. 24 շ. 11 բն.) 2002-2010 թվականներին սովորել է Երևանի N120 միջնակարգ դպրոցում: 2010-2013 թվականներին սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Մաթեմատիկայի բաժին։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի մագիստրատուրան։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման համաձայն, ուսումը շարունակել է նույն ամբիոնի ասպիրանտուրայում։ 14.07.2021-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Զուգամիտության հարցեր Ֆրանկլինի համակարգով և նրա ընդհանրացումներով շարքերի համար» թեմայով: Ուսման տարիներին Վազգեն Միքայելյանը արժանացել է «ԵՊՀ լավագույն ուսանող», «ՀՀ լավագույն ուսանող բնագիտական ոլորտի բակալավրի ծրագրով» կոչումներին։ Պարգևատրվել է ԵՊՀ բրոնզե, արծաթե, ոսկե մեդալներով և ԵՊՀ հուշամեդալով։ Վազգեն Միքայելյանը մասնակցել է բազմաթիվ ուսանողական միջազգային օլիմպիադաների։ Նա ուսանողական մաթեմատիկական ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային օլիմպիադայի (IMC) քառակի մեդալակիր է, մասնավորապես, 2017 թվականին այդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի։ Վազգեն Միքայելյանը 2017 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 01.09.2017-ից 14.03.2018-ը աշխատել է «Պիքսարտ» ՍՊԸ-ում որպես «Տվյալների կրտսեր գիտնական»։ 15.03.2018-ից մինչ այժմ աշխատում է «Կրիսպ» ՍՊԸ-ում՝ 15.03.2018-ից մինչ 31.12.2019 որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ», 01.01.2020-ից մինչ 31.05.2021 որպես «Մեքենայական ուսուցման ավագ ինժեներ» և 01.06.2021-ից մինչ այժմ որպես «Մեքենայական ուսուցման գլխավոր ինժեներ, տեխնիկական ղեկավար»։ Այժմ նա «Կրիսպ» ՍՊԸ-ում կատարում է հիմնարար և կիրառական բնույթի գիտական և գիտատեխնիկական աշխատանք և ղեկավարում է այդ ընկերության գիտահետազոտական խմբերից մեկը։ Վազգեն Միքայելյանը 2018-2020 թվականներին ընդգրկված է եղել ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի` ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում իրականացվող «Զուգամիտության եւ միակության հարցեր սպլայն համակարգերի համար» գիտական նախագծում որպես կատարող։ 13.10.2021-ից մինչ այժմ նա ընդգրկված է նույն ֆինանսավորման շրջանակում իրականացվող «Միապատիկ և բազմապատիկ օրթոգանալ շարքերի միակության և զուգամիտության հարցեր» գիտական նախագծում որպես կատարող։ Վազգեն Միքայելյանը 01.02.2020-ից մինչև 13.07.2021-ը դասավանդել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացվող «1991 ստորաբաժանման» նախապատրաստական կուրսում։ 01.09.2019-ից մինչ այժմ դասավանդում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2021 թվականի օգոստոսի 27-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Վազգեն Միքայելյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վազգեն Միքայելյանը 7 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են 8 միջազգային կոնֆերանսներում։
Ակնկալվող արդյունքը.
«Վազգեն Գագիկի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Միքայելյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Վազգեն Գագիկի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
05.11.2021 - 20.11.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4586
Print