Add to favourites

The draft has been accepted

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված՝ շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է։

          Օրենքն ընդունվել է  2001 թվականի մայիսի 15-ին։ 2018 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՕ-180-Ն օրենքը, ինչով կարգավորվում են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները։ Գործող օրենքը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին։

          Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված են համայնքների կողմից բնապահպանական հարկից համայնքների մասհանվող միջոցներով իրականացվող բնապահպանական ծրագրերում (այսուհետ՝ Ծրագիր) ներառվող միջոցառումները։ Վերջին տարիներին իրականացված Ծրագրերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողային, ջրային և օդային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված Ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել վերոնշյալ միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ, ինչը նաև հնարավորություն կտա համայնքներին՝ սահմանափակ ռեսուրսներով  մշակել և իրականացնել առավել նպատակային և հասցեական Ծրագրեր։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          Նախագծով առաջարկվում է.

          - Օրենքը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներին,

          - հստակ սահմանել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված Ծրագրերում ներառված բնապահպանական և առողջապահական միջոցառումները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման արդյունքում.

          - Օրենքով սահմանված կարգավորումները կհամապատասխանեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջներին, կդյուրացվեն իրավական ակտի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները,

          - հստակ սահմանված բնապահպանական և առողջապահական միջոցառումների առկայության արդյունքում էականորեն կբարձրանա Ծրագրերի իրականացման արդյունավետության մակարդակը։

          Նախագծի ընդունման արդյունքում կառաջանա ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության որոշումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» N 1544-Ն որոշման վերանայման անհրաժեշտություն։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

        Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

        Նախագծի մշակումը առնչվում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.10 կետին և 6.6 կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին։

  • Discussed

    05.11.2021 - 26.11.2021

  • Type

    Law

  • Area

    Healthcare, State revenue, Nature protection, Energy and natural resources, Economy, Financial, Territorial administration and development, Economical

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4625

Print