Under development
ԱՆԴՐԵՅ ԻԳՈՐԵՎԻՉ ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎԻՆ, ԱՐՏՅՈՄ ՍԱՄՎԵԼԻ ՏԱՎԱԿԱԼՅԱՆԻՆ, ՍԵՐԳԵՅ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈԼՈՒԽԻՆԻՆ ԵՎ ՆԻԿԻՏԱ ԱԼԵԿՍԵՅԵՎԻՉ ԶԱԽԱՐՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆԴՐԵՅ ԻԳՈՐԵՎԻՉ ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎԻՆ, ԱՐՏՅՈՄ ՍԱՄՎԵԼԻ ՏԱՎԱԿԱԼՅԱՆԻՆ, ՍԵՐԳԵՅ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈԼՈՒԽԻՆԻՆ ԵՎ ՆԻԿԻՏԱ ԱԼԵԿՍԵՅԵՎԻՉ ԶԱԽԱՐՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի հունիսի 24-ի N 441-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին, Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի № 122-Ա որոշմամբ տարկետում են տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը նրանց 26 տարին լրանում է 2021 թվականին:
Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովը Արտյոմ Սամվելի Տավակալյանը, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինը և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովը հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և մասնակցելու են 2022 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը:
Վերոգրյալով է պայմանավորմած «Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը:
Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովը Արտյոմ Սամվելի Տավակալյանը, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինը և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
«Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :
-
Discussed
04.11.2021 - 24.11.2021
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Views 3475
Print