«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտերի նախագծերի մշակումը պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների ուսուցման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 7-ի N 02/14.1/15595-17 հանձնարարականով:
Վերջին ժամանակներս օտարերկրյա քաղաքացիների ուսուցման գործընթացում առկա բացթողումները լրջագույն խնդիր է դարձրել օտարերկրյա քաղաքացիների ուսուցման գործընթացի վերահսկելը, գործիքակազմի խստացնելն և կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման գործընթացում որոշակի պահանջների սահմանելը, նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման գործունեության թուլտվություն ստանալու պահանջի նախատեսելը:
Կան լիցենզավորման գործընթացում նախատեսվող այլ փոփոխություններ, որոնց պահանջը պայմանավորված է ոլորտում օրենսդրական փոփոխությունների և ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման հրամայականով:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների գործող չափանիշները լիովին չեն արտացոլում ուսումնական հաստատության (մանկապարտեզ, դպրոց, ուսումնարան, քոլեջ, ինստիտուտ, համալսարան, կոնսերվատորիա, ակադեմիա) ամբողջական պատկերը, որը բնականաբար չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ուսուցման բնականոն գործընթացի և դրա միջոցով նաև ուսուցման որակի վրա: Օրենսդրության փոփոխությունները որոնք կատարվել են վերջին տարիներին կրթության բնագավառում պահանջում են նաև դրանց համապատասխան փոփոխությունները հաստատությունների լիցենզավորման գործընթացում` որոշակի չափանիշների կիրառման իմաստով: Մի շարք բացթողումներ ուսումնական հաստատությունների կողմից` մասնավորապես օտարերկրա քաղաքացիների ուսուցումը ոչ պատշաճ կազմակերպելու մասով, պահանջում են նաև լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների խստացում:
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերի ընդունման նպատակն է լիցենզավորման նոր պահանջների սահմանմամբ խստացնել կրթական ծրագրերի իրականացման բնագավառում լիցենզավորման գործընթացը: Միաժամանակ նախատեսելով այդ պահանջերի կիրարկման մեխանիզմների սահմանումը:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լիցենզիայի պայմանների, պահանջների սահմանում, որը կնպաստի անօրինական գործունեության կանխմանը, կրթության որակի բարձրացմանը և բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:
Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտություն կառաջացնի փոփոխություններ կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 927-Ն հրամանում:
-
Discussed
16.08.2017 - 07.09.2017
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 10272
Print