Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացի ժամկետների երկարաձգման անհրաժեշտությամբ։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ։
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշմամբ հաստատված ցանկերը հստակեցման կարիք ունեն, այդ նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) համապատասխան գրություններով դիմել է պետական կառավարման մարմիններին, իրենց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերն ու շինությունները (տարածքները)՝ ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք Որոշմամբ սահմանված ժամկետում պետք է հանձնվեր Կոմիտեի տնօրինությանը իրականացնել ցանկերում ընդգրկված տարածքների հանձնման աշխատանքները, իսկ տարածքների հանձնման անհնարինության դեպքում ներկայացնել հիմնավոր առաջարկություններ՝ Որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։
Մի շարք պետական կառավարման մարմիններին կողմից ստացված խնդրահարույց առաջարկների հիման վրա, որոնք կապված են գույքերի չափագրման և գրանցման աշխատանքների հետ վերանայման և պարզաբանման կարիք ունեն, և բարձրացված խնդիրները գործող որոշման 5-րդ կետի հիմքով ստեղծված միջգերատոսչական հանձնաժողովի կողմից ուսումնասիրման կարիք ունի, սակայն նշված գործընթացը ժամանակատար է և պետական կառավարման մարմինների կողմից ևս առաջարկվել է սկզբնական փուլում վերանայել որոշմամբ սահմանված ժամկետները, մասնավորապես
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ ենթակա կազմակերպություններում առկա են կիսաքանդ, քանդված և ջրածածկ անշարժ գույքեր, որոնք օգտագործման համար պիտանի չեն, և խնդրել քննարկվող հարցերի շրջանակներում դիտարկել նաև նշված գույքի հետագա ճակատագիրն որոշելու հարցը։
ՀՀ Արարատի մարզպետարանը տեղեկացրել է, որ նախքան Կոմիտեի տնօրինությանը հանձնելը անշարժ գույքի փաստացի վիճակի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականների տվյալների միջև անհամապատասխանությունների վերացման անհրաժեշտություն կա, որի համար հաճախ անհրաժեշտ է լինում կատարել չափագրման, չափագրման արդյունքում առաջացած խոչընդոտների վերացման և անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներ, և առաջարկել է իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը (որոնք ունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնելու ժամկետը երկարաձգել առնվազն ևս մեկ տարով։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Որոշման N 1 հավելվածի 2-20-րդ կետերով և N 2 հավելվածի 1-ին կետով սահմանված գույքը մինչ այժմ չի հանձնվել Կոմիտեի տնօրինությանը, քանի որ տվյալ ՊՈԱԿ-ն ունի բացառապես ծրագրային ֆինանսավորում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջոցով, իսկ 2021 թվականին իրականացվող ծրագրերը վեցն են, որոնց ծախսերի նախահաշիվը հստակ է և ՊՈԱԿ-ի համար պահպանման ծախսերը 2021 թվականի համար դեռևս նախատեսված չեն: Միաժամանակ այն դեպքում, երբ հողատարածքը, որի վրա կառուցված է շինությունը հանդիսանում է համայնքային սեփականություն, նույնպես ստեղծում է նշված գործընթացը իրականացնելու լրացուցիչ խոչընդոտ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք նկատառումներից ելնելով` առաջարկել է կազմակերպություններին ամրացված գույքը (որոնք ունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) Կոմիտեին հանձնման ժամկետը երկարացնել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։ Հայտնել է նաև, որ Որոշման ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում թե նախարարությունը, թե կազմակերպությունները բազմիցս դիմել են համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումներին՝ վերոնշյալ հարցերի լուծման նպատակով, սակայն արդյունք չի գրանցվել:
Նմանատիպ խնդիրներ առկա են նաև այլ պետական մարմիններում և վերջիններս` նույնպես ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիտողությունները, որոնք չեն արտացոլվել սույն հիմնավորման մեջ, սակայն ուսումնասիրման, պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեն։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նշված հիմնախնդիրները լուծելու համար նպատակահարմար է որ լիազորված մարմինը՝ Կոմիտեն (որի իրավասությունն որպես լիազոր մարմին ամրագրված է նաև «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածով) ապահովվի պետության սեփականություն համարվող գույքի կառավարումը, որի արդյունքում կբարձրանա դրա օգտագործման արդյունավետությունը։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացները Կոմիտեի տնօրինությանը երկարաձգել, որի արդյունքում մշակվել է սույն նախագիծը:
Արձանագրենք նաև, որ կատարվող աշխատանքների մասին համապատասխան գրությամբ տեղեկացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
2020 թվականին երկրում հայտարարված ռազմական դրությունը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման տեմպերը, խոչընդոտում և հնարավորություն չէին տալիս տեղում իրականացնելու Որոշմամբ սահմանված գործընթացները։ Որոշմամբ հաստատված հավելվածներում նշված անշարժ գույքերի քանակից և գրեթե միանման խնդիրների բարդությունից կախված հնարավոր չէր նշված ժամկետներում կատարել Որոշման պահանջը։
Կոմիտեի կողմից սակայն համապատասխան միջոցներ են ձեռնարկվել պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապ հաստատելու և բարձրացված խնդիրների լուծման համար մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, խնդիրների լուծման ուղիներ մշակելու, միաժամանակ հանձնաժողովի գործունեության շրջանակներում իրականացվելու են սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող անշարժ գույքերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցման համատեղ աշխատանքները և համաձայն Որոշման ևս հանձնվելու են Կոմիտեի տնօրինությանը։
Վերոգրյալի հիմքով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմինների կողմից ստացված գրություններով բարձրացված խնդիրները տեղում ուսումնասիրման, տեղ գտած թերույունների պարզաբանման և վերլուծման կարիք ունեն, նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված գույքը Կոմիտեի տնօրինությանը հանձնելու համար նախատեսված ժամկետները երկարաձգել։
- 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի պետական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործառույթների բարելավմանը և պետական սեփականություն հանդիսացող բոլոր շենք-շինությունները Կոմիտեի տնօրինությանը հանձնելու աշխատանքների ավարտմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 458-Լ որոշման պահանջներից։
-
Discussed
02.11.2021 - 19.11.2021
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 4445
Print