Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ բաժնում կարգավորվում է ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման ընթացակարգը։ Ըստ 6-րդ կետի՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշում ընդունած լիազոր մարմինները որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ օբյեկտի անվանման պետական գրանցում կատարելու համար: 3-րդ բաժնում սահմանված են անվանակոչման և անվանափոխման հիմնական կանոնները, այդ թվում՝ դրանց եզակիությունը։

   «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի ա) կետի համաձայն պետական կառավարման լիազորված մարմինը` վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից։ Մինչդեռ գործող իրավական ակտերով սահմանված չեն վերահսկողության մեխանիզմներ, որի հետևանքով ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման բնագավառում հնարավոր չէ ապահովել իրավական ակտերի պահանջների լիարժեք և միատեսակ կիրառումը. Բացակայում է նախնական վերահսկողության կառուցակարգը։

    Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 553-Լ որոշման պահանջների կատարմամբ։ Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 2-3-րդ կետերի համաձայն՝ հայեցակարգային նպատակներից են նաև բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցման ընթացակարգերը, անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկների մերժման հիմքերը և դրանց հետևանքները հստակեցնելը։ N 2 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ բնագավառում իրականացման ենթակա միջոցառումներից է հասցեավորման ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, իրավական ակտերի փոփոխությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նոր օրենսդրական նախաձեռնությունների ներկայացումը, որոնցով օրենսդրական դաշտը կհամապատասխանեցվի հայեցակարգի պահանջներին։

   Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ բաժնում, ի տարբերություն, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման ընթացակարգի, նախատեսվում է, որ հասցե տրամադրող լիազոր մարմինն անշարժ գույքի հասցեավորման դիմումը ստանալուց կամ իր նախաձեռնությամբ անշարժ գույքի հասցեավորում իրականացնելուց առաջ, նախքան համապատասխան որոշում ընդունելը, անշարժ գույքի հասցեների գրանցող լիազոր մարմնին (Կադաստրի կոմիտե) էլեկտրոնային հարթակի միջոցով ուղարկում է անշարժ գույքի հասցեավորման հայտ, որը ձևավորվում է էլեկտրոնային համակարգի միջոցով (կետ 55)։ Այնուհետև նախատեսվում են հայտի մերժման հիմքերը և հետևանքները։

   Հարկ է նշել, որ հասցեավորման գործընթացը ունի երկրորդական նշանակություն ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման ընթացակարգի նկատմամբ և բխում է վերջինից։ Բացի այդ սահմանված կարգավորումները բարդեցված են, ինչը չի բխում հասցեավորման էությունից։

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 553-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 4-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ է հնարավորինս պարզեցնել անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը, այն դարձնելով ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթաց (6-րդ կետի 2-րդ ենթակետ)։

  1.   Առկա իրավիճակը

   Ներկա կարգավորումների պայմաններում իրավական ակտերի միջև առկա են հակասություններ։ Ոլորտում բացակայում են համարժեք վերահսկողական մեխանիզմները։

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի համապատասխանեցումը ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգի պահանջներին:

  1. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներ:

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

   Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 553-Լ որոշման պահանջներից:

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 332-րդ կետի 332.5 ենթակետի պահանջներից:

   Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:

 

 

  • Discussed

    01.11.2021 - 16.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4522

Print