«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2021 թվականի N___-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» oրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) լիցենզավորված (մասնագիտացված) կազմակերպության եզրակացության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին, առաջարկությամբ)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.
1) 12-ամսյա ժամկետում, ՀՀկառավարությանքննարկմանըներկայացնել տեխնիկականվիճակիցելնելովբնակելի, հասարակականևարտադրականնշանակությանշենքերը/շինություններըշահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդմանենթակա) ճանաչելու վերաբերյալծրագրայինառաջարկներ՝ըստ միջոցառումների ժամանակացույցի.
2) մինչև տվյալ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մարտի 1-ն ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու գործընթացի ապահովման վերաբերյալ:
3. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, նախաձեռնել միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքներ և սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված N1 հավելվածի պահանջները ենթակա են կատարման (պետական, համայնքային, մասնավոր կամ համաֆինանսավորման սկզբունքով ձևավորված միջոցներով) միջնաժամկետ, տարեկան բյուջետային կամ ներդրումային այլ ծրագրերի հաստատման և շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգն ուժի մեջ մտնելու օրվանից:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի:
-
Discussed
28.10.2021 - 12.11.2021
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 4398
Print