Add to favourites

«ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     Քաղաքաշինության բնագավառում գործում են մի շարք նորմատիվ փաստաթղթեր, որոնք կարգավորում են քաղաքաշինական օբյեկտների մատչելիությանն առնչվող խնդիրները:

     Մասնավորապես՝

- ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը,

- ՀՀ կառավարության02.2006թ «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 392-Ն որոշումը,

- ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի04.2018թ «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածուին հավանություն տալու մասին» N 43-Ա հրամանը,

- ՎՍՆ 62-91* <Проектирование среды жизнедеятельности с учетом потребностей инва­лидов и маломобильных групп населения» նորմերը:

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի իրավակարգավորումներն ապահովող նորմատիվ փաստաթղթերի գերակշիռ մասն ընդունվել է խորհրդային տարիներից ի վեր, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցապատումներն իրականացվել են մեծ մասամբ խորհրդային տարիներին, ուստի շենքային ֆոնդի և ենթակառուցվածքների մի զգալի մաս ապահովված չէ համապատասխան կոնստրուկտիվ լուծումներով և հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում բնակչության սակավաշարժուն խմբերի) կողմից դրանք  անվտանգ և մատչելի շահագործելու համար:

     Հարկ է նշել, որ ներկայումս, նմանատիպ միջոցառումների իրագործումը հիմնականում հնարավոր է համարվում նոր կառուցապատման և/կամ շենք-շինությունների համալիր վերակառուցման միջոցառումների շրջանակներում:

     Օրինակ՝ գոյություն ունեցող բնակելի շենքերի և շինությունների պարագայում՝ շենքի բավարար տեխնիկական վիճակը, ընդհանուր բաժնային սեփականություն համարվող անշարժ գույքի առկայությունը, նույն շենքի սեփականատերերի ոչ միասնական մոտեցումների  հանգամանքը՝ համալիր վերակառուցման միջոցառումների  կարող է չհանգեցնել, բացառելով  նմանատիպ  ծախսատար  աշխատանքների կատարումը և նշված  բնակելի շենքերի համալրումը համապատասխան (թեև հանրության կողմից պահանջված) լուծումներով:   

     Հասարակական շենք-շինությունների պարագայում՝ խնդրի լուծումը համարվում է ավելի իրատեսական, երբ դրանց մի մասը հանդիսանում է պետական սեփականություն, մյուսը համայնքային, իսկ առանձին դեպքերում նաև մասնավոր՝ անհատին պատկանող:

     Ելնելով  վերոգրյալից՝ առաջարկվել է մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների՝ այդ թվում  պատմության և մշակույթի հուշարձան համարվող  շենքերի համար մշակել միջոցառումների ծրագիր՝ վերջիններս անհրաժեշտ նախագծային (կոնստրուկտիվ) լուծումներով համալրելու և բնակչության համար մատչելի դարձնելու նպատակով:

     Միաժամանակ հարկ է նշել, որ «Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չեն սպասվում: 

 

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում (ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագիր)

- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ

 

4. Ակնկալվող արդյունքը

     Քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիության ապահովում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքէջում:

 

2. Հասարակության մասնակցությունը 

«Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Discussed

    27.10.2021 - 11.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4272

Print