Add to favourites

Under development

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 27.10.2021 12:33:46 Այս նախագծի մասով հարց է առաջանում, որնե համարվում «հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը»՝ ստացվում է, որ ցանկացած դեպքում հարկային մարմինը կարող է վարչական տույժի ենթարկել անձին սուբյեկտիվ գնահատականի հիման վրա «հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելու» հիմքով, եթե ստուգմամբ չի հիմնավորվել այդ տեղեկությունները։
2 Վարդան Պետրոսյան 28.10.2021 10:55:13 Ստացվում է, որ երբ հարկային մարմնի վերլուծաբանները, առանց լիարժեք տիրապետելու հարկ վճարողի տեղեկատվությանը, երբեմն նաև համապատասխան գիտելիքների, կազմելու են կամերալ արձանագրություններ ուղարկելու են իրավաբանական վարչություն, որտեղ ոչ հավաստի եզրույթը հակասելու է հավաստիության կանխավարկածին։ Արդյունքում կազմվելու են ՊԵԿ-ին բնորոշ բազմաթիվ ապօրինի վարչական ակտեր, որոնք վիճարկելու են վարչական դատարաններում` ծանրաբեռնելու պետական կառավարման համակարգը։ Հասկանում եմ, որ այսօր նույն "ոչ հավաստի" կոչված տեղեկությունների հարցը ևս լուծվում է խնդրահարույց մեթոդով` անձանց նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու եղանակով, բայց կարծում եմ այս տարբերակով նոր լարվածություն է սերմանվում հարկային-հարկ վճարող առանց այդ էլ լարված հարաբերություններում։
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 28.10.2021 16:08:10 Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ. «..Հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվարկներ պարունակում են հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներ, սակայն հարկ վճարողի կողմից դրանցում լրացվում են ոչ հավաստի, սխալ տվյալներ, ինչի պարագայում ստացվում է, որ հարկ վճարողն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան հաշվարկը, սակայն այն համարվում է սխալ (ոչ հավաստի) ներկայացված:»: ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հարկային հաշվարկը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր տեղեկատվություն է հաշվետու ժամանակաշրջանում կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ: Օրենսդիրը Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով հարկային մարմնին հարկային հաշվարկի ձև սահմանելու լիազորություններ վերապահելով, Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցրել է հարկային հաշվարկի բովանդակության, իսկ նույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները և տեղեկությունները, դրանով իսկ սահմանափակելով հարկային մարմնին հարկային հաշվարկում սահմանել պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների և տեղեկատվության սահմանման կամ նախատեսման հնարավորությունը: Հետևաբար, հարկային մարմին ներկայացվող հաշվարկը բացառապես հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի, ինչպես նաև օրենքով սահմանված պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների և տեղեկատվության ներկայացման համար է: Ստացվում է, որ ներկայացված նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել օրենքով չնախատեսված տեղեկատվությունը չներկայացնելու համար:
4 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 28.10.2021 16:17:11 Նախ, անհրաժեշտ է գնահատել յուրաքանչյուր տեղեկատվության, վարչարարական գործառույթի օգտակարությունը, պիտանելիությունը հարկային վերահսկողության նպատակների տեսանկյունից: Նախագծով դրանց նեկայացման օգտակարությունը կամ պիտանելիությունը ներկայացված չէ: Հետևաբար, ստացվում է, որ հաշրակներով հայցվող տեղեկատվությունը ինքնանպատակ է կամ առնվազն նպատակ ունի ՊԵԿ որոշ աշխատակիցների համար ապահովվել որոշակի զբաղվածություն: