Under development
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Գիտակցելով, որ թմրանյութերի չարաշահումն աշխարհում գլոբալ բնույթ է ստացել և հսկայական վտանգ է ներկայացնում ողջ մարդկության կյանքի և առողջության համար, և որ այդ չարիքն անհնար է արմատախիլ անել առանձին պետությունների ջանքերով, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր):
2021թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 21-ից:
Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ միջազգային իրավական ակտի՝ Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրի դրույթներին չհակասելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում՝ համապատասխանեցնելով այն Համաձայնագրում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ լրացված հասկացությունների մասով:
Այդ նկատառումներից ելնելով՝ մշակվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Նախագծի համաձայն՝ օրենքը լրացվել է Համաձայնագրով սահմանված նոր հասկացություններով՝ համապատասխանեցվելով Համաձայնագրում կիրառվող հասկացություններին:
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» 1616-Լ որոշման ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետից։
- Առաջարկվողկարգավորման բնույթը
Համաձայնագրում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխան՝ նախագծով նախատեսվում է օրենքը լրացնել նոր՝ թմրանյութերի հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ և նոր պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութեր հասկացություններով:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ ոստիկանության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Օրենքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և այս ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
26.10.2021 - 10.11.2021
-
Type
Law
-
Area
Fight against trafficking and illegal durg trade
-
Ministry
Police
Views 5206
Print