«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական բյուջեն պետությանը Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
Բյուջեի տրված սահմանումից բխում է, որ պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձևավորվում է բացառապես դրամական միջոցներից: Միաժամանակ, այլ գույքը չի կարող ամրակցվել որևէ մարմնի, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձևակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե:
Արդյունքում խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, որի կապակցությամբ էլ առաջանում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը:
Միաժամանակ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքներով տրված են համանման կարգավորումներ, ինչը ևս կարող է հետագայում հանգեցնել նույնանման խնդրի: Հետևաբար` այդ օրենքներում ևս փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվող փոփոխություններն ուղղված են օրենսդրորեն այնպիսի հնարավորության նախատեսմանը, որով կլուծվի վերոնշյալ խնդիրը: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է սահմանել, որ հիմնադրամների, ՊՈԱԿ-ների կամ հասարակական կազմակերպությունների լուծարման դեպքերում, եթե գույքը չի ուղղվում կանոնադրությամբ սահմանված նպատակներին, ապա դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը, կառավարության որոշման համաձայն, ամրակցվում է համապատասխան մարմնին: Բայց հաշվի առնելով, որ կան հիմնադրամներ, որոնք կարգավորումները սահմանված են այլ օրենքներով՝ նախատեսում ենք նաև, որ հնարավոր բացառությունը կարող է նախատեսվել հենց այդ օրենքով:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարությանը կողմից։
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը թույլ կտա հինադրամների, ՊՈԱԿ-ների կամ հասարակական կազմակերպությունների լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող գույքը, կառավարության որոշման համաձայն, համապատասխան մարմնին ամրակցելու հնարավորություն։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
25.10.2021 - 10.11.2021
-
Type
Law
-
Area
Justice, Healthcare, Education and science, Job and employment, Energy and natural resources, Sport and youth, Cultural, Economy, Financial, Territorial administration and development, Emergency situations, Diaspora, High tech industry
-
Ministry
Ministry of Justice
Views 5417
Print