Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

   Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

 

  1. Սահմանել, որ.

1) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 12 տարածագնահատման  գոտիականությունը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածագնահատման 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.15 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 9-րդ և 15-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2022 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը և 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

  1. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
  • Discussed

    22.10.2021 - 07.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

07.11.2021 00:00

During public discussions on November 9, 2021 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6434

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

05.11.2021

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է: Մինչդեռ համայնքի տարածում գորող այսպես կոչված «կարմիր գծերը» ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն: Ավելին, այդ «կարմիր գծերը» նշված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին: Հետևապաես առաջարկում ենք սույն նախագծի հավելվածից ամբողջությամբ հանել 14-րդ մասի 2) կետը, այն է. «14. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ 2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար` ա) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը. բ) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ. գ) մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ. դ) մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ. ե) մեկ տարվա համար (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.»: Այդ դեպքում թեև համայնքային բյուջեն կտուժի ավելի քան 1.2 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է նախատեսվող տեղական վճարների 20.1 տոկոսը, սակայն կարծում ենք, որ սահմանադրականությունն ու օրինակությունը ավելի բարձր են համայքային բյուջետային միջոցները լրացնելու քաղաքականությունից: Այդ պակասուրդը առաջարկում ենք լրացնել տեղական տուրքերի գծով նախատեսվող արտոնությունների չընդունման և այլ եկամուտների ապահովման մասին մեր առաջարկությունների ընդունման ճանապարհով:

See more