«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳՒԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ __________________ 2021 թվականի N____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1048-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1 )Որոշման 2-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ․
«6) Սույն որոշման 2․1-րդ կետում նշված դեպքերում՝ մուտքի մաքսային մարմնից առաքման վայր հասցնելու համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա։»․
2)Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ․
«2.1. Մուտքի մաքսային մարմնում բեռնաթափման գործողություններ իրականացնելու անհնարինության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքները կարող են ձևակերպվել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ դրանք առաքման վայրից վերաարտահանվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից՝ առաքման վայր ապրանքները հասցնելուց հետո՝ առավելագույնը 30 օրվա ընթացքում:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
22.10.2021 - 12.11.2021
-
Type
Decision
-
Area
Economy, Financial, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 4378
Print