Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 20:58:59 1. Հիմնականում Երևան քաղաքի զարգացման 2022 թ. ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագիրը։ Ծրագրով նախատեսված են Երևանի զարգացման 29 գերակայություններ և ընդամնեը 4 հիմնախնդիրներ: Այդուհանդերձ Ծրագիրը և դրա գերակայություններն ու հիմնախնդիրները փոխկապակցված չեն ինչպես միմյանց, այնպես էլ կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» (բացառությամբ երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտների): Ծրագրի գերակայությունները սահմանվել են մեկ տարվա կտրվածքով նախատեսված միջոցառումների հիման վրա: Հիմնախնդիրներ առանձնացված են ինչպես քաղաքային տնտեսության առանձին բնագավառների, այնպես էլ բոլոր 12 վարչական շրջանների մասով: Երևանի զարգացման միամյա, հնգամյա և երկարաժամկետ ծրագրերը մշակվում են բացառապես համայնքային կարիքների գնահատման արդյունքների հիման վրա և այդ կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացման շրջանակում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:00:43 2. Ավելին, Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ ծրագիրը: Միամյա ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները մեկ տարվա կտրվածքով, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը: Այն միջոցառումները, որոնք ներառված չեն 2022 թվականի միամյա ծրագրում՝ կնախատեսվեն հաջորդիվ: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպումը համարվում է քաղաքապետին պատվիրակված լիազորություն: Միամյա ծրագրում նախատեսված է Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ: Հայտարարված գնման ընթացակարգի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրոտրանս» բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների գնման պայմանագիրը գտնվում է կնքման փուլում: Նախագծում փոփոխություն չի կատարվել