Add to favourites

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 _______________ ________ թվականի N - Ն

  

     ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի 1.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ.

1) Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուրն իրականացվում է լիցենզիայի հիման վրա:

2) Սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեության իրականացման նպատակով տրամադրվում է լիցենզիա։

  1. Լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
  2. Սահմանել՝

1) Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզավորման ընթացակարգը և  լիցենզիայի ձևը` համաձայն Հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
              ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                              Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության  թվականի
-ի N -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` Ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված գործունեության իրականացման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

 II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պահանջները և/կամ պայմաններն են`

1) ավտոարտադրողի և/կամ դրա տարածքային ստորաբաժանման (ներկայացուցչություն կամ մասնաճյուղ) հետ պայմանագրի առկայություն.

2) փակ առևտրային տարածքի առկայություն.

3) փակ տեխսպասարկման կայանի առկայություն:

  1. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացմամբ` պահպանելով սույն որոշմամբ սահմանված պարտադիր պայմանները և պահանջները:
  2. Լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում՝ լիցենզավորված անձը 15-oրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Լիազոր մարմին) հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը (պատճենները):

5․ Սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում փոփոխությունների մասին Լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու կամ համապատասխան փաստաթղթերի պատճենները Լիազոր մարմին ժամանակին չներկայացնելու դեպքերում լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

III.  ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Լիցենզիա ստանալու համար հայտատուն (իրավաբանական անձը, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի ձևակերպման նպատակով) Լիազոր մարմին է ներկայացնում դիմում` նշելով իրավաբանական անձի գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1)  հայտ` համաձայն N 1 ձևի,

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն,

3) Փաստաթղթեր, որոնք հիմնավորում են՝

ա) ավտոարտադրողի և/կամ դրա տարածքային ստորաբաժանման հետ պայմանագրի առկայություն.

բ) փակ առևտրային տարածքի առկայություն.

գ) փակ տեխսպասարկման կայանի առկայություն,

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

  1. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը Լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը (այսուհետ միասին՝ հայտ) անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
  2. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, հայտի մուտքագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնի կողմից «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրամադրվում է լիցենզիա:
  3. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում Լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով, իսկ ըստ անհրաժեշտության նաև կապի այլ միջոցներով առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
  4. Սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պատշաճ ձևով նախազգուշացումը Լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
  5. 11. Լիցենզիան տրամադրվում է ստացման օրվանից մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար՝ համաձայն N 2 ձևի:

12․ Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ: Լիազոր մարմինը լիցենզիայի վերաձևակերպումը իրականացնում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով։

  1. Լիցենզիայի կորստի դեպքում Լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
  2. Լիցենզիայի կրկնօրինակը Լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը Լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։

 

 

Ձև N 1

  

Հ Ա Յ Տ

 ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավաբանական անձի անվանումը

 __________________________________________

  1. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը ___________________________________________
  2. Իրավաբանական անձի ՀՎՀՀ-ը

___________________________________________

  1. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային

փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

  1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (որին հավակնում է իրավաբանական անձը) ________________________________________________________________________________

________________________________________________________________________________

      6. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

3) ավտոարտադրողի և/կամ դրա տարածքային ստորաբաժանման հետ պայմանագրի պատճենը.

4) փակ առևտրային տարածքի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

5)  փակ տեխսպասարկման կայանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը։

 Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 ____________________________________________________________________________

 (անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20  թ.

 

Ձև N 2

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա    Ս Ե Ր Ի Ա _____ № _____

 

Տրված _____ ________________ 20  թ.

 

Գործունեության տեսակը_______________________________________________

___________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________

 

___________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

 

Գործողության ժամկետը` _____________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ                     _____________________________

                            (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

  • Discussed

    22.10.2021 - 06.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4306

Print