Add to favourites

«Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

 

 

 

 

 

 

 

 

 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի  N 38-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի 8-րդ կետի պահանջը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

 

Հաստատել հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2021 թվականի ---------------ի ---Ն հրամանի

 

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳՐԵՐ

 

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը կազմված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  13.10.2020 թ.  N 38-Ն հրամանով հաստատված  «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» 8-րդ կետի պահանջին համապատասխան:
  2. Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը իրենց մեջ ներառում են երկարօրյա խմբի սովորողների (այսուհետ՝ սովորող) սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մասեր:
  3. Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է սննդի կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝  մինչև 30 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 20 րոպե տևողությամբ:
  4. Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է հանգստի (այդ թվում զբոսանքի) կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 80 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 30  րոպե տևողությամբ:
  5. Տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է դասապատրաստում՝ 1-4-րդ դասարաններում՝ 2 ակադեմիական ժամ, իսկ 5-9-րդ դասարաններում՝  3 ակադեմիական ժամ:
  6. Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ  ծրագրերը.
  • Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ ըստ կրթության աստիճանների (տարրական և միջին դպրոց):
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր,
  • Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագիր,
  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիրը կարող է իրականացվել մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորման ու զարգացման ուղղություններով:

 

 

  1. Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր

Տարրական դպրոցի  (1-4-րդ  դասարաններ)  երկարօրյա խումբ

  1. Տարրական դպրոցում (1-4-րդ  դասարաններ) երկարօրյա խմբի  նպատակներն են՝
  • Իրականացնել երկարօրյա խմբում ընդգրկված բոլոր սովորողների դասապատրաստման գործընթացը,
  • Աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին ուսումնական առարկաների չափորոշչային և ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում,
  • Դասապատրաստման գործընթացում որակյալ մանկավարժամեթոդական ծառայություններ տրամադրել սովորողներին,
  • Նպաստել սովորողների ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը,
  1. Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) սովորողների (այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ) երկարօրյա խմբի աշխատանքների հիմնական ուղղություններն են՝
  • ճանաչողական և ուսումնական գործունեությունը,
  • հաղորդակցական, համագործակցային և խմբային աշխատանքի հմտությունների զարգացումը, 
  • բարոյական, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացները,
  • առողջության պահպանումն ու առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը,
  • աշխատանքային հմտությունների զարգացումը,
  • որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված սովորողների ուսումնառության արդյունքների բարելավումը:
  1. Երկարօրյա խմբի ուսումնադաստիարակչական խնդիրները.

10.1. Ուսումնական խնդիրներ.

  • շրջակա աշխարհի մասին գիտելիքների և պատկերացումների ընդլայնում,
  • ուսումնառության նկատմամբ մոտիվացիայի և հետաքրքրությունների բարձրացում, սովորելու պահանջմունքի և հմտությունների ձևավորում,
  • գործնական հմտությունների զարգացում,
  • ուսումնական առարկայի չափորոշչի և ծրագրի նվազագույն պահանջների յուրացում,
  • տնային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում և զարգացում,
  • դասապատրաստման ժամանակ սովորողների կողմից իրենց դասարանի դասացուցակին համապատասխան ուսումնական առարկաներից հանձնարարված դասանյութերի յուրացում
  • ցածր առաջադիմություն ունեցող՝ որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված, սովորողների ուսումնառության արդյունքների բարելավում,
  • սոցիալական, կենցաղային գիտելիքների և հմտությունների զարգացում, հիգիենայի պահպանմանն ուղղված կարողությունների ձևավորում և զարգացում:

 10.2. Դաստիարակչական խնդիրներ.

  • սովորողների ֆիզիկական և հոգեբանական առողջության ամրապնդում,
  • աշխատանքային հմտությունների զարգացում, տարբեր աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունների և նախասիրությունների ձևավորում,
  • կարգապահության և վարքականոնների պահպանման ուղղությամբ վերաբերմունքի և վարքագծի ձևավորում,
  • գեղարվեստական և ստեղծագործական կարողությունների բացահայտում և հմտությունների ձևավորում։

10.3. Ուսումնադաստիարակչական աշխատանքների ակնկալվող վերջնարդյունքները.

Սովորողը պետք է՝

  • Յուրացնի իրեն տարբեր առարկաների հանձնարարված ուսումնական նյութը, զարգացնի սեփական ուսումնառությունը կազմակերպելու հմտություններ. 
  • Կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
  • Համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
  • Հոգատար վերաբերմունք դրսևորի բնակավայրի, համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ինչպես նաև դպրոցի գույքի, սարքավորումների հանդեպ.
  • Զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
  • Ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
  • Դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա   անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • Դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
  • Մասնակցի արտադասարանական միջոցառումների, որոնք կնպաստեն  իր  կրթական և մշակութային որակների  զարգացմանը.
  1. Տարրական դպրոցի ավարտական դասարանի սովորողների մոտ ձևավորվել են հանրակրթական հիմնական ծրագրի տարրական աստիճանի համար Հանրակրթության պետական չափորոշչով և առանձին ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված կրթական վերջնարդյունքների (կարողունակություների)  հիմնական պահանջները:   
  2. 12. Երկարօրյա խմբի հետ իրականացվող աշխատանքի տեսակները.

Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո հաջորդաբար  իրականացվում են  հետևյալ աշխատանքները՝

  • սննդի կազմակերպում,
  • հանգստի, զբոսանքի, ինչպես նաև լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերի կազմակերպում,
  • դասապատրաստում, տնային հանձնարարությունների կատարում,
  • էքսկուրսիաների կազմակերպում,
  • խմբակների, պարապմունքների և միջոցառումների կազմակերպում։
  1. 13. Երկարօրյա խմբի հետ կատարվող աշխատանքների համառոտ նկարագրությունը

Սույն ծրագրի «Ընդհանուր դրույթների» 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն  դասերից հետո սովորողները նախ և առաջ  ճաշում են և հանգստանում։ Սովորողների ճաշի կազմակերպումը կրթական առումով զարգացնում է հիգիենայի կանոնների  և կենցաղային վարքականոնների ծանոթացման և պահպանման հմտությունները։

Սովորողների ակտիվ հանգիստի  ձևերից են  լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերը,  քայլելը, որոնց  ընթացքում ապահովվում է սովորողների շարժունությունը:  

         Հանգստից հետո կազմակերպվում է սովորողների  դասապատրաստումը սույն կարգի «Ընդհանուր դրույթների» 5-րդ կետի համաձայն, որի համար տարրա

  • Discussed

    21.10.2021 - 05.11.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6194

Print