Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող կազմակերպությունների համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում պետական կառավարման մարմինների, հատկապես՝ հարկային մարմինների կողմից այդ կազմակերպությունները սնանկ ճանաչելու խնդիրը, ՀՀ կառավարությունը 2017թ. ապրիլի 6-ին ընդունեց «ՀՀ պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» թիվ 348-Ն որոշումը:
ՀՀ վարչապետի 2017թ. հուլիսի 26-ի թիվ 02/23/17074-17 հանձնարարականով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ կառավարության 06.04.2017թ. թիվ 348-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկություն, որով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտրվի հետ վերցնել մինչև նշված որոշման ընդունումը իրավաբանական անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ ներկայացված դիմումը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը պարտատիրոջ կողմից կարող է հետ վերցվել մինչև վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը:
-
Discussed
10.08.2017 - 27.08.2017
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 8360
Print