Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 Քաղաքացիական ավիացիայի գործունեությունը անմիջապես առնչվում է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության հիմնահարցերին: Ներկա զարգացումների պարագայում այդ հիմնահարցերը առավել արտահայտված են հատկապես ավիացիայի ոլորտում, ինչը պահանջում է առանձահատուկ մոտեցում/կարգավորում անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության հարցերի հետ կապված:

Այսպես՝ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու կամ տրամադրած իրավունքը դադարեցնելու հնարավորությունը/լիազորությունը:

Հետևաբար Օրենքում համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված հիմքերի առկայության դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարևորագույն պահանջ դիտարկել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որի հիմքով հնարավոր կլինի մերժել իրավունքի տրամադրումը, կամ տրամադրված իրավունքի պարագայում դադարեցնել այն:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարական ծրագրից:

 «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

  • Discussed

    14.10.2021 - 30.10.2021

  • Type

    Law

  • Area

    Aviation

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4397

Print

Suggestions

Ալլա Նալբանդյան

18.10.2021

43 հոդվածի առաջարկվող 6-րդ մասի լրացումն ամբողջությամբ սուբյեկտիվ գնահատողական, ոչ ապացուցողական բովանդակությամբ, Կոմիտեի քմահաճությունների համար լայն իրավասություն տվող հակաիրավական բնույթի սահմանում է, որը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում և լիարժեք պոտենցիալ ունի ոլորտում մանիպուլյացիաների ու մենաշնորհային լճացումների առաջացման։ Ցանկացած սահմանափակում օրենսդրորեն սահմանելու համար չի կարելի կիրառել այնպիսի եզրույթներ, որոնց հիմնավորման համար չի ներկայացվում հստակ սահմանումներ ու ապացուցողական բազա, մասնավորապես, ինչ է նշանակում "ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ" և ինչպես պետք է հիմնավորվի, թե պարզապես Կոմիտեն է այդպես գտնում և վերջ, սա տնտեսվարողի իրավունքների և շահերի կոպիտ ոտնահարում է։ Կամ "oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ և այլն) ունեցող անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ" միտքն ամբողջապես խեղաթյուրված է ու Կոմիտեի կողմից ակնհայտ ինքնիրավչության իրականացման հնարավորություն է նախապատրաստում, կոռուպցիայի համար պարարտ հող ստեղծում։ Մասնավորապես, ովքե՞ր են մտնում և այլնի տակ, ինչի՞ հիման վրա է որակվելու անձը որպես տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող կամ որն է այն իրավասու մարմինը, որը որակելու է լավ կամ վատ հեղինակությունը, եթե չկա դատարանի կողմից համապատասխան իրավական ակտ անձին տնտեսվարման որոշակի գործուղություններում սահմանափակելու կամ դատվածության վերաբերյալ կամ նմանատիպ այլ հիմք։ Ցանկացած եզրույթ ("ավիացիայի բնագավառում հեղինակություն", "ծանր հետևանք", "տնտեսվարողի վատ հեղինակություն" և այլն)պետք է սպառիչ և հիմնավոր ներկայացվի՝ նշելով փաստական հիմքեր, որոնցով առաջնորդվելով Կոմիտեն որոշում կկայացնի, այլապես ցանկացած որոշում կդիտվի որպես ուղղորդված, որոշակի անձնական շահ հետապնդող և վիճարկելի։

Գուրգեն Թադեւոսյան

14.10.2021

«ունի տնտեսվարողի վատ հեղինակություն»-ը պետք է փոխարինել ավելի կոնկրետ, փաստական սահմանումով: Օրինակ՝ նախկին դատվածություն: Այլապես օրենքը կարող է օգտագործվել որպես քմահաճույքային և մոնոպոլիզացման հնարավորություն ստեղծող գործիք:

See more