Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ժաննա Աբրահամյան 19.10.2021 23:25:04 Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։ Ըստ ցանկի՝ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդները հանձնելու են 2 քննություն, բացի ներբուհական քննություններից, ելնելով տվյալ մասնագիտության առանձնահատկությունից: Նախագիծը վերաբերում է միայն ընդունելության քննությունների սահմանմանը: Փոփոխություններ չի կատարվել
2 Ժաննա Աբրահամյան 19.10.2021 23:25:06 Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։ Առաջարկը մուտքագրվել է 2 անգամ, տես՝ Անահիտ Լալայան (anahit.lalayan.03@bk.ru) Փոփոխություններ չի կատարվել
3 Նելլի Խնձրցյան 22.10.2021 16:08:32 Միանշանակ դեմ եմ , քանի որ ԲՈԻՀ ընդունվելուց 1,5-2 տարի առաջ աշակերտները պարապում են կրկնուսույցի մոտ , իսկ 2022 թ. շրջանավարտները , որոնք արդեն տարուց ավել է սկսել են պարապմունքները 1 առարկաի ավելացումը , թե՛ ֆիզիկական , թե՛ հոգեբանական դժվարությունների առաջ կկանգնեցնի , որն էլ միանշանակ բացասական կանդրադառնա ընդունելության քննությունների վրա ։ Առաջարկն ընդունելի չէ: Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված մրցութային մեկ քննություն սահմանվեց միայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը: 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն էին հայտնում առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի էր մրցույթին մասնակցել երկու /երեք/ առարկայի գումարային գնահատականով: Նշենք նաև, որ 2021/2022 ուսումնական տարվա համար ևս սահմանված է եղել հիմնականում երկու մցութային քննություն (որոշ մասնագիտությունների պարագայում՝ վճարովի ուսուցման համակարգում հնարավոր թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականի փոխանցում նաև նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից): Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ համաձայն «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան: Փոփոխւթյուններ չի կատարվել