Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

     1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման 2-րդ կետով՝ Մարտի 23-ին (Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ) նշվում է օդերևութաբանի օր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտի 21-ը անտառների միջազգային օրն է, իսկ Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրը, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում անտառագետի և ջրաբանի օրը նշելու վերաբերյալ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն (այսուհետ` Նախագիծ) անհրաժեշտ է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն օդերևութաբանի, այլև  անտառագետ և ջրաբան մասնագետների առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:

       Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ` կարծում ենք, որ արժանին պետք է մատուցել  անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց:

    Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում «անտառագետի և ջրաբանի» միջազգային օրը նշելու  վերաբերյալ առաջարկ ներկայացվել է միջազգային գործընկերների  կողմից, հանդիպումների և քննարկումների ընթացքում:

     2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում սահմանել «Անտառագետի և Ջրաբանի օր»:

     3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

     4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կնշվի անտառագետի և ջրաբանի օրը, որով կարժևորվի հայ գործարարի դերը:

   5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի  ընդունման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

  • Discussed

    11.10.2021 - 27.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4704

Print