Add to favourites

«Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագiծ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» թիվ 79-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ հաշվարկվող փորձաքննության արժեքը ներկայումս չի համապատասխանում փորձաքննության կատարման համար իրականացվող ծախսերին։

Փորձագիտական կազմակերպությունների ձեռնարկատիրական եկամուտները ձևավորող հիմնական ուղղություններով եկամուտների տարեցտարի շարունակական նվազման պայմաններում որակյալ փորձագետների արտահոսքի կանխարգելման և պետական փորձագիտական կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ է սահմանել յուրաքանչյուր օբյեկտի փորձաքննության կատարման ծառայության այնպիսի արժեք, որն իրականում կապահովի փորձաքննությունների կատարման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացիկ ծախսերի (մասնավորապես, սարքավորումների պահպանման, նյութածախսի, կոմունալ ծախսերի, գործուղումների և այլնի) ծածկումը և հնարավոր կդարձնի փորձագետի բավարար մրցունակ աշխատավարձի ձևավորումը։

Հիմք ընդունելով վերոգրյալը, սույն նախագծով անհրաժեշտություն է առաջացել լուծել առկա խնդիրը:

  • Discussed

    08.10.2021 - 23.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3365

Print