«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
7 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 1366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու մասին» թիվ 1366-Ն որոշմամբ պարեկային ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք կարող է հատկացվել միայն նույն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով սահմանված ստուգարքը հանձնելուց հետո:
Նշված կարգավորումից բացառություն նախատեսված է միայն ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն անհրաժեշտ է բացառության շարքում ներառել նաև պարեկային ծառայողներին, քանի որ, եթե մյուս ծառայությունների դեպքում ստուգարքի անցկացումը անհրաժեշտություն է, որովհետև ՀՀ ոստիկանության մյուս ծառայություններ կարող են ընդունվել նաև քաղաքացիական անձինք, ովքեր չեն անցնում որևէ նման պատրաստականություն, պարեկային ծառայողների դեպքում այն ուղղակի կրում է ձևական բնույթ, քանի որ Պարեկային ծառայությունն ամենաշատ ժամաքանակով է կրակային պատրաստականություն անցել և հանձնել քննություններ։
2.Առկա իրավիճակը.
Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նույն որոշմամբ նախատեսված ստուգարքն անցած ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից: Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն: Հարկ է նշել, որ նրանց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անց է կացվել 40 ժամ կրակային պատրաստականության և տրամադրվել էր 40 փամփուշտ, ավելին՝ ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ:
- Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Պարեկային ծառայության գործառույթների առավել արդյունավետ իրականացումը:
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, քանի որ ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր տեսակի ատրճանակների բավարար խմբաքանակ: 2021 թվականի օգոստոսի սկզբից զենքերի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է ՀՀ Ոստիկանությանը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
29.09.2021 - 14.10.2021
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 5706
Print