Add to favourites
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>>
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
- Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության, պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողի կարգավիճակից բխող իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 2. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և նորմատիվ այլ իրավական ակտերից:
- Սույն օրենքի դրույթներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողների վրա տարածվում են շարքային կազմի զինծառայողների և <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:
-
Discussed
09.08.2017 - 25.08.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 21459
Print