Add to favourites
<Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը-«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 60.6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վթարների դեպքում ընդերքօգտագործողը բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմիններին անհապաղ պետք է տրամադրի տեղեկատվություն, որը պահանջվում է մարդու առողջության համար դրանց հետևանքները նվազեցնելու և բնապահպանական վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար։ «Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումով կսահմանվեն վերոնշյալ տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և վերջինիս տրամադրման կարգը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը-«Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ օրենսգրքի պահանջներին համապատասխան կսահմանվեն վթարների դեպքում համապատասխան լիազոր մարմիններին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և կկարգավորվի նշված տեղեկատվության տրամադրման գործընթացը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք-Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:
- Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը -Ներկայացված որոշման նախագծի ընդունումով համապատասխան Լիազոր մարմիններին կտրամադրվի տեղեկատվություն վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցման և բնապահպանական վնասի չափի գնահատման և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցման վերաբերյալ:
-
Discussed
13.02.2017 - 28.02.2017
-
Type
Decision
-
Area
Healthcare, Nature protection, Energy and natural resources, Emergency situations
Views 8523
Print