Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  3-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

    1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ։

2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի Կառավարությունն է սահմանում պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող որոշումը։

Որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել նաև Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2021 թվականի օգոստոսի 17-ի նիստի թիվ ԿԱ/141-2021 արձանագրության 3-րդ կետի 3-րդ ենթակետի հանձնարարականը, այն է՝ վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ հաստատված պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափերը։

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով որոշման Հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ։ Բացի այդ Հավելվածի նոր խմբագրության մեջ վարձավճարները սահմանվում են ոչ թե ըստ մարզերի, այլ ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպետությունների։

   3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

   4.  Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացում վարձավճարները կհամապատասխանեցվեն  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար սահմանված վարձավճարներին։

   5.  Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք                           փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

   6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր,                       ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Discussed

    28.09.2021 - 18.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4680

Print