Add to favourites

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղեկանք-հիմնավորում

 

<<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը` <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման,  հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների  ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:  
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է 2-3 անգամ: Կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերն իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն, այլ ոչ թե բաց ոռոգման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը: Մինչև 3 հա հողատարածք ունեցող կաթիլային, անձրևացման համակարգով ոռոգվող շուրջ 250.0 հա հողատարածքների համար օգտագործվում է 980.0 հազ.մ3 ջուր, միջինում 1 հա հողատարածքի համար օգտագործվում է 0 հազ.մ3 ջուր, իսկ նախնական տվյալներով Ծրագրի շրջանակներում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22.0 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ: Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով:
  3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները, որոնք ընդգրկված են ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ բացառությամբ  ջերմատների և ջերմոցային տնտեսությունների, այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ, ովքեր մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում կկատարեն ներդրում, կստանան  ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում՝  5 տարի ժամկետով:
  4. Կարգավորման նպատակը և բնույթը` խթանել գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը՝ իրենց հողակտորներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնող տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու միջոցով:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ջրային կոմիտեի կողմից:
  6. Ակնկալվող արդյունքը` Որոշման նախագիծը հնարավորություն կտա 1 հա հողատարածքի հաշվարկով կատարել ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործում, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավվում, ոռոգվող հողատարածքների ավելացում, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովում, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցում:
  7. Տեղեկատվություն՝ Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ ֆինանսական գնահատականը հնարավոր չէ կանխատեսել և ներկայացնել, քանի որ պահանջվող ֆինանսական միջոցների ձևավորումը կախված է Ծրագրից օգտվելու հայտ ներկայացրած շահառուների քանակից, յուրաքանչյուր շահառուի հողատարածքի չափից և փաստացի մատակարարված ջրի ծավալից:
  8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ` Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի3 Ջրային տնտեսության բաժնի <<Կառավարությունը խթանելու է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ջրի խնայողական ռեժիմով օգտագործման, այդ թվում՝ կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի ներդրումը, ինչպես նաև ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման մեխանիզմների կիրառումը>> պարբերությամբ սահմանված միջոցառման կատարման պահանջից:
  • Discussed

    25.09.2021 - 11.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Water economy

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7366

Print

Suggestions

Կարեն Ազատյան

25.09.2021

Առաջարկում եմ "ոռոգման ջուր" տերմինը փոխարինել "ջուր" բառով , քանի որ ՀՀ շատ բնակավայրերում , մասնավորապես Տավուշի մարզում ոռոգման ջրի անհասանելիության պատճառով ստիպված են լինում ոռոգում իրականացնել նաև տեխնիկական կամ խմելու ջրերով' վճարելով բավականին մեծ գոիմարներ ։

See more