Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

«_____» «__________________» 2021 թվականի N _____

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափը  սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778-Ն և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
  • Որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-րդ կետով.

«2.1 Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքների միջև հեռավորությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատելը սույն որոշման 1-ին կետով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տարածքների միջև հեռավորությունների հաշվարկների համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կադաստրի Ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգի միջոցով ստացված այդ տարածքները կապող ճանապարհների հեռավորությունների տվյալները։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ճշգրտել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Discussed

    25.09.2021 - 11.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare, Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3857

Print