Add to favourites

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ և ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Oտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, պետական մարմինների հասանելիությունը հարթակին, աշխատանքի թույլտվության, աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, մերժման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը, հայաստանի հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը  հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի  մայիսի 27-ին «Օտարերկրացիների մասին»   օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն  օրենքի ընդունմամբ, ինչպես նաև  2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Օտարերկրացիների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»    օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի  N 988-Ա որոշմամբ: 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 «Օտարերկրացիների մասին» գործող օրենքով նախատեսված՝ օտարերկրացուն աշխատանքի թույլտվության տրամադրման  գործընթացը հանգեցնում է գործառնական խնդիրների և թերությունների, որոնք թույլ չեն  տալիս գործատուներին իրենց  գործունեությունը ապահովելու նպատակով արդյունավետ  ներգրավել օտարերկրացի  աշխատողներին, ոլորտը համակարգող լիազորված պետական մարմիններին հավաքագրել վիճակագրական տեղեկատվություն,  արդյունավետ կառավարել և իրականացնել օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման  գործընթացը: Օտարերկրյա քաղաքացու համար աշխատանքի թույլտվություն ստանում է գործատուն, չնայած, որ թույլտվությունը տրամադրվում է օտարերկրյա քաղաքացուն: Աշխատանքի թույլտվությունը ինքնին չի հանդիսանում ՀՀ-ում օրինական բնակության փաստաթուղթ, ինչը առաջացնում է լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտություն, այն է աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում։ Աշխատանքի թույլտվություն,  հանրային ծառայությունների համարանիշ, ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու և աշխատանքային գործունեության հետ կապված այլ փաստաթղթերի կազմումը և հանձնումը ստեղծում է լրացուցիչ և ժամանակատար բյուրոկրատական քաշքշուք:

 

3.Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

      Կարգավորման  նպատակն  է 2021 թվականի  մայիսի 27-ին «Օտարերկրացիների մասին»   օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն  օրենքի, ինչպես նաև  2021 թվականի սեպտեմբերի 14-ի  «Օտարերկրացիների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»    օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի  N 988-Ա որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականցնելու նպատակով,  ներդնել  էլեկտրոնային կառավարման  համակարգ՝  օտարերկրացիների աշխատանքի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ աշխատանքի թույլտվության  և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով  օտարերկրացի աշխատողներին  կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտեր: Միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հաստատող տեղեկանք: Այս համակարգը թույլ կտա   մուտքագրել  աշխատանքային գործունեություն իրականացնող  օտարեկրացիների տվյալները,   հավաքագրել  հստակ վիճակագրություն,  ավելի արդյունավետ համակարգել և  վերահսկել գործատուների կողմից օրերկրացիներին աշխատանքի ընդունելու  գործընթացը: Պարզեցնել  օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե գործատուների, թե օտարերացիների համար, բարձրացնել  մատուցվող ծառայությունների որակը, բարելավել  ընդհանուր համակարգը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից։

 

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի  մշակման  անհրաժեշտությունը  բխում  է  Կառավարության 2021-2026թթ. ծրագրի  4.2՝ Միգրացիա մասի 4-րդ  ենթակետից՝ օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ-ում աշխատանքի թույլտվության և կացության տրամադրման համակարգի թվայնացում և պարզեցում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ  ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 «Օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, պետական մարմինների հասանելիությունը հարթակին, աշխատանքի թույլտվության, աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, մերժման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը, հայաստանի հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը  հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին»   կառավարության որոշման  նախագծի ընդունումը չի հանգեցնում պետական բյուջեի ծախսերի նվազեցմանը և ավելացմանը:

 

 

  • Discussed

    24.09.2021 - 10.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Job and employment, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6273

Print