Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
Նախագծով առաջարկվում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները (վերափորձաքննությունները) պարզեցված եղանակով իրականացնել մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, սակայն որպես բացառություն լրացվել են այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ: Նախագծով լրացում է կատարվել պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում, այն է չարորակ նորագոյացությունների, վնասվածքների, այդ թվում վերին և ստորին վերջույթների կոտրվածքներիի, մինչև 18 տարեկան երեխաների ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13 թիվ 780- Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի գ) ենթակետով սահմանված, հավելված 2-ով և հավելված 3-ով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման և այլ դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների: Չարորակ նորագոյացությունների, վնասվածքների, տուբերկուլյոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխություների, լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքերում վերափորձաքննություննը անձի օբյեկտիվ զննությամբ իրականացնելու անհրաժեշտությունը բխում է նշված ախտաբանական վիճակների դեպքում վերականգնողական միջոցառումների արդյունավետությունից, իսկ մինչև 18 տարեկան երեխաների դեպքում, նաև զարգացման առանձնահատություններից:
-
Discussed
15.09.2021 - 01.10.2021
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 4803
Print