«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
-
2 - Agree
-
7 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների ռազմական և մասնագիտական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 02.09.2021թ. N 1409-Ն որոշմամբ հայտարարվել են վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով և սահմանվել են վարժական հավաքներին ներգրավվող ըստ մասնագիտությունների պահեստազորայինների թվաքանակները, գործընթացն սկսելուց հետո անհրաժեշտություն է առաջացել վարժական հավաքներին ընդգրկել նաև պահեստազորի սպայական կազմի առաջին խմբում հաշվառված մինչև 24 բժիշկ մասնագետների: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման պահանջների շրջանակներում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև ահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամսի ժամկետով:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: Հայտարարված վարժական հավաքների ապահովումն իրականացվում է 2021 թվականի պետական բյուջեով այդ նպատակով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվ
-
Discussed
10.09.2021 - 26.09.2021
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 5242
Print