Անահիտ Մամիկոնյան
24.09.2021
3-րդ կարգի հաշմանդամների մասով, այնքան էլ պարզ չի գրված ընթացակարգը, խնդրում եմ դա էլ հաշվի առնել։
4 - Agree
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց բնակության (հաշվառման) վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը դյուրինացնելու և բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգի (այսուհետ՝ կարգ) 6-րդ կետի պահանջների համաձայն՝ սույն կարգի 2-րդ կետում, ինչպես նաև ՀՀ կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված բնակարանային պայմաններ ունեցող շահառուների բնակարանային ապահովումն իրականացվում է հետևյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով`
1) զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ.
2) 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ.
3) 2-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ.
4) ՀՀ կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված նախկին զինծառայողները՝ ըստ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների հաջորդականության:
Կարգի կիրառման ընթացքը ցույց է տվել, ինչպես նաև 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու գործող առաջնահերթությունն արդարացի չէ, քանի որ փաստացի նախկին տարիներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված առաջին կամ երկրորդ խմբի (իսկ 2017 թվականից առաջ՝ նաև երրորդ խմբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովությունն ուղղակի կախման մեջ է գտնվում անկախ ժամանակահատվածից զոհված (մահացած) զինծառայողների քանակից՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նրանց ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթության հիման վրա: Այսինքն, եթե օրինակ՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը հաշվառվել է 2010 թվականին, ապա նրան բարելավում տրամադրելու հերթը կարող է հասնել օրինակ 2021 թվականի դրությամբ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված՝ բոլոր զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովություն տրամադրելուց հետո, ինչն արդարացի չէ, քանի որ ստացվում է, որ 2021 թվականին զոհված (մահացած) զինծառայողի՝ նույն թվականին կարիքավոր հաշվառված ընտանիքը փաստացի ապահովվում է անմիջապես, իսկ նախկինում հաշվառված զինհաշմանդամների ընտանիքներին բավարարման տրամադրումը դառնում է ոչ հասանելի: Խնդիրն ավելի բարդանում երկրորդ և երրորդ խմբերի զինհաշմանդամների ապահովման մասով, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ սույն հոդվածով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով համապատասխան պետական լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին, որի շրջանակներում հատկացվող միջոցները սահմանափակ են:
Կարգի 10-րդ կետում սահմանված է, որ համայնքի ղեկավարը բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունում այն շահառուներին, ովքեր զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում, ընդ որում, Երևան քաղաքում` առնվազն վերջին 10 տարին, իսկ այլ բնակավայրերում` առնվազն վերջին 5 տարին, ինչպես նաև՝ եթե համապատասխան շահառուները տվյալ համայնքում չունեն այդ ժամկետներով հաշվառում, ապա բնակարանային պայմանների բարելավման հաշվառման են ընդունվում հաշվառման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ կարգի պահանջների համաձայն բնակարանային ապահովության իրավունք ունենալու դեպքում: Այս կարգավորումն առաջացրել է խնդիրներ և դժգոհություններ համապատասխան շահառուների շրջանում, քանի որ փաստացի շահառուն՝ ունենալով օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման իրավունք, ժամկետային առումով զրկվում է այդ իրավունքն իրացնելու հնարավորությունից: Նշված ժամկետները նախատեսվել էին հիմնականում Երևան քաղաքի համար նախատեսված անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու մտադրության նպատակով Երևանում անհարկի հաշվառումներից զերծ մնալու համար, սակայն քանի որ օրենքի համաձայն շահառու ընտանիքի համապատասխան կարիքը գնահատվում է զինծառայողի՝ զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ, ինչը նախապես կանխատեսելն իրատեսական չէ, ապա այդ խնդիրը որպես այդպիսին փաստացի առկա չէ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել հրաժարվել ըստ բնակության վայրի հաշվառման ժամկետային սահմանփակումներից և կարգից հանել այդ դրույթները:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է դյուրինացնել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց հաշվառման վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով:
Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
Discussed
10.09.2021 - 25.09.2021
Type
Decision
Area
Security
Ministry
Ministry of Defense
Views 5112
Print24.09.2021
3-րդ կարգի հաշմանդամների մասով, այնքան էլ պարզ չի գրված ընթացակարգը, խնդրում եմ դա էլ հաշվի առնել։