Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N1337-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N1 հավելվածում.
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետ՝
«2.2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) էլեկտրոնային տարբերակով էլեկտրոնային կրիչով հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետությունում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության կամ լիզինգի իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ տեղեկություններ, համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1210-Ն որոշմամբ հաստատված հավելվածի N1 ձևի:»,
բ. 6-րդ կետի 10-րդ ենթակետում «հայրանունը» բառից հետո լրացնել «, քաղաքացիությունը,» բառը,
գ. 6-րդ կետի 11-րդ ենթակետում «համարը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը,» բառերը և նույն ենթակետի վերջում «համարը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրավաբանական անձի պետական գրանցման համարը» բառերը,
դ. 6-րդ կետի 12-րդ ենթակետում «հաշվառման» բառից հետո լրացնել «, գրանցման» բառը,
ե. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ ենթակետերով `
«26) օտարման, ձեռքբերման կամ վարձակալությամբ տրամադրման, ինչպես նաև ստացման գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքերի (գույքի միավորի) մակերեսը,
27) կառուցապատողի կողմից գույքի օտարման դեպքում` նշում կառուցապատող հանդիսանալու վերաբերյալ,»,
զ. 7-րդ կետի 3-րդ ենթակետում «մակնիշը» բառից հետո «և» տառը փոխարինել «,» նշանով և նույն ենթակետի վերջում «տարեթիվը.» բառից հետո լրացնել «և շարժիչի հզորությունը» բառերը,
է. 7-րդ կետի 9-րդ ենթակետում «հայրանունը» բառից հետո լրացնել «, քաղաքացիությունը,» բառը,
ը. 7-րդ կետի 10-րդ ենթակետում «համարը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը,» բառերը և նույն ենթակետի վերջում «համարը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրավաբանական անձի պետական գրանցման համարը» բառերը,
թ. 7-րդ կետի 11-րդ ենթակետում «հաշվառման» բառից հետո լրացնել «, գրանցման» բառը,
ժ. 7-րդ կետը լրացնել 23-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«23) օտարվող տրանսպորտային միջոցի` նախկին սեփականատիրոջ կողմից ձեռքբերման գործարքի տեսակը,»,
2) որոշմամբ հաստատված N2 հավելվածում`
ա. 7-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «N1 և N2 ձևերի» բառերով,
բ. 8-րդ կետում «Ձևի» բառը փոխարինել «N1 ձևի» բառերով,
գ. 9-րդ կետում «ձևի 1-27-րդ» բառերը փոխարինել «N1 ձևի 1-37-րդ» բառերով,
դ. 13-րդ և 14-րդ կետերում «ձևի» բառը փոխարինել «N1 ձևի» բառերով,
ե. 9-րդ կետի 4-37 ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) «4. Մակնիշը» սյունակում լրացվում է շարժական գույքի մակնիշը.
5) «5. Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը.
6) «6. Շարժիչի հզորությունը» սյունակում լրացվում է շարժական գույքի շարժիչի հզորությունը.
7) «7. Օտարման ամսաթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի օտարման ամսաթիվը (տեխնիկայի տարաժամկետ օտարման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ամսաթիվը).
8) «8. Պայմանագրի գումարը» սյունակում Հայաստանի Հանրապետության դրամով լրացվում են`
ա. գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը (տեխնիկայի տարաժամկետ օտարման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ժամանակ նախատեսված գումարի մեծությունը, իսկ տեխնիկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքը),
բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը, ընդ որում, եթե պայմանագրով մեկ ամսվա համար վարձակալական վճարի չափ նախատեսված չէ, ապա այն որոշվում է վարձակալական պայմանագրով նախատեսված վճարի ամբողջ գումարի և վարձակալության ժամանակահատվածի ամիսների թվի հարաբերությամբ կամ կոնկրետ ժամանակահատվածի (եռամսյակի, տարվա կամ այլ ժամանակահատվածի) համար նախատեսված վճարի` մեկ ամսվան բաժին ընկնող չափով,
գ. նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` 8-րդ սյունակում նշվում է «0».
9) «9. VIN-կոդը» սյունակում լրացվում է շարժական գույքի հաշվառման համարը (Vehicle identification number, VIN)` դրա առկայության դեպքում.
10) «10. Օտարողի (վարձատուի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին (վարձատուին) պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`
ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 10-րդ սյունակում նշվում է «100»,
բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 10-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,
գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 10-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.
11) «11. Օտարողի (վարձատուի) անունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անունը.
12) «12. Օտարողի (վարձատուի) ազգանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ազգանունը.
13) «13. Օտարողի (վարձատուի) հայրանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հայրանունը (առկայության դեպքում).
14) «14. Օտարողի (վարձատուի) ծննդյան ամսաթիվը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ծննդյան ամսաթիվը.
15) «15. Օտարողի (վարձատուի) ՀԾՀ» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
16) «16. Օտարողի (վարձատուի) քաղաքացիությունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) քաղաքացիությունը.
17) «17. Օտարողի (վարձատուի) անվանումը» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.
18) «18. Օտարողի (վարձատուի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
19) «19. Օտարողի (վարձատուի) ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հարկ վճարողի հաշվառման համարը.
20) «20. Օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.
21) «21. Օտարողի (վարձատուի) գրանցման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) գրանցման վայրը.
22) «22. Օտարողի (վարձատուի) անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.
23) «23. Ձեռք բերողի (վարձակալի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով: Ընդ որում, եթե`
ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 23-րդ սյունակում նշվում է «100»,
բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 23-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,
գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 23-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.
24) «24. Ձեռք բերողի (վարձակալի) անունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անունը.
25) «25. Ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը.
26) «25. Ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը (առկայության դեպքում).
27) «27. Ձեռք բերողի (վարձակալի) ծննդյան ամսաթիվը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ծննդյան ամսաթիվը.
28) «28. Ձեռք բերողի (վարձակալի) ՀԾՀ» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
29) «29. Ձեռք բերողի (վարձակալի) քաղաքացիությունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) քաղաքացիությունը.
30) «30. Ձեռք բերողի (վարձակալի) անվանումը» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.
31) «31. Ձեռք բերողի (վարձակալի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
32) «32. Ձեռք բերողի (վարձակալի) ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հարկ վճարողի հաշվառման համարը.
33) «33. Ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.
34) «34. Ձեռք բերողի (վարձակալի) գրանցման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) գրանցման վայրը.
35) «35. Ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը կամ նույնականացման քարտը տրամադրած մարմնի ծածկագիրը.
36) «36. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».
37) շարժական գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «37. Ծանոթագրություն» սյունակում նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «37. Ծանոթագրություն» սյունակում նշվում է «անժամկետ» բառը:
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝
«14.1. N2 ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով՝
1) «I. Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը.
2) «II. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.
3) «III. Ամսաթիվը» տողում լրացվում է տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.2-րդ կետով՝
«14.2. Գույքին առնչվող տեղեկությունները (N2 ձևի 1-20-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով՝
1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.
2) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է տվյալ շարժական գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`
Շարժական գույքի ծածկագիրը (կոդը) |
Շարժական գույքի տեսակը |
202 |
անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ |
203 |
կցորդ, կիսակցորդ |
204 |
օդային փոխադրամիջոց |
205 |
ջրային փոխադրամիջոց |
3) «3. Մակնիշը» սյունակում լրացվում է շարժական գույքի մակնիշը.
4) «4. Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը.
5) «5. Շարժիչի հզորությունը» սյունակում լրացվում է շարժական գույքի շարժիչի հզորությունը.
6) «6. Ձեռք բերման ամսաթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի ձեռքբերման ամսաթիվը (տեխնիկայի տարաժամկետ ձեռքբերման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ամսաթիվը).
7) «7. VIN-կոդը» սյունակում լրացվում է շարժական գույքի հաշվառման համարը (Veհicle identification number, VIN)` դրա առկայության դեպքում.
8) «8. Սեփականատիրոջ` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ սեփականատիրոջը պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`
ա. գույքը սեփականատիրոջը պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 8-րդ սյունակում նշվում է «100»,
բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքը արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,
գ. գույքը բաժնային սեփականություն իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքը արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.
9) «9. Սեփականատիրոջ` անունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ անունը.
10) «10. Սեփականատիրոջ` ազգանունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ ազգանունը.
11) «11. Սեփականատիրոջ` հայրանունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ հայրանունը (առկայության դեպքում).
12) «12. Սեփականատիրոջ` ծննդյան ամսաթիվը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ ծննդյան ամսաթիվը.
13) «13. Սեփականատիրոջ` ՀԾՀ» սյունակում լրացվում է սեփականատիրոջ հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
14) «14. Սեփականատիրոջ` քաղաքացիությունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ քաղաքացիությունը.
15) «15. Սեփականատիրոջ` անվանումը» սյունակը լրացվում է, եթե սեփականատերը կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.
16) «16. Սեփականատիրոջ` իրավաբանական անձի պետական գրանցման համարը» սյունակում լրացվում է, եթե սեփականատերը կազմակերպություն է։ Սյունակում լրացվում է սեփականատիրոջ իրավաբանական անձի պետական գրանցման համարը․
17) «17. Սեփականատիրոջ` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե սեփականատերը կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է սեփականատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
18) «18. Սեփականատիրոջ` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.
19) «19. Սեփականատիրոջ` գրանցման վայրը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ գրանցման վայրը.
20) «20. Սեփականատիրոջ` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է սեփականատիրոջ անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.»,
3) որոշմամբ հաստատված N2 հավելվածի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1210-Ն որոշմամբ սահմանված հավելվածի N1 ձևով 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքի տարածքում հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին է ներկայացվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում։
- Սույն որոշման N2 հավելվածի N2 Ձևին և դրա լրացման կարգին համապատասխան տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում։
4․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն` «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության N3 Հավելվածի պահանջները ապահովելու նպատակով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ՝
1) փոխանակման մեկ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա՝ փոխանակման այլ մասնակից պետությունների իրավաբանական անձ կամ քաղաքացի հանդիսացող սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ․
2) փոխանակման մեկ մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ․
- Ներկայացվող տեղեկություններն են՝
1) գույքի տեսակը՝ ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, անշարժ գույք,
2) ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի դեպքում՝ մակնիշը (մոդելը), ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տիրապետողի) կողմից հաշվառման կանգնեցնելու (գրանցման) ամսաթիվը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տիրապետողի) կողմից հաշվառումից հանելու (գրանցումը դադարեցնելու) ամսաթիվը,
3) անշարժ գույքի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, գույքի նկատմամբ սեփականության (տիրապետման) իրավունքի գրանցման (առաջացման) ամսաթիվը,անշարժ գույքի նկատմամբ սեփականության (տիրապետման) իրավունքի գրանցումը դադարեցնելու ամսաթիվը։
- Այն դեպքում, երբ մասնակից պետությունների գույքի սեփականատերը (տիրապետողը) քաղաքացի է, ապա ներկայացվում է սեփականատիրոջ (տիրապետողի)՝ ազգանունը, անունը և հայրանունը ծննդյան ամսաթիվը, հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) տրված փոխանակման մեկ մասնակից պետության քաղաքացուն փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում, որի տարածքում գտնվում է գույքը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան, համարը և տրման ամսաթիվը, բնակության (գտնվելու) վայրը
- Այն դեպքում, երբ գույքի սեփականատերը (տիրապետողը) իրավաբանական անձ է, ապա ներկայացվում է՝ լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) տրված փոխանակման մեկ մասնակից պետության իրավաբանական անձին փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում, որի տարածքում գտնվում է գույքը, իրավաբանական անձի գրանցման՝ փոխանակման մասնակից պետությունում իրավաբանական անձին տրված հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) և (կամ) որպես իրավաբանական անձ գրանցման վայրին համապատասխան փոխանակման մասնակից պետությունում իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հավելված
ՀՀ կառավարության _________ թվականի
________________ __-ի N _____-Ն որոշման
«N1 Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20.......թվականի .................... եռամսյակի ընթացքում շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից ներկայացվող շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ
I. |
Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը |
|
|
|||||||||||||||||||||||||||||||||
II. |
Հեռախոսահամարը |
|
|
|||||||||||||||||||||||||||||||||
III. |
Ամսաթիվը |
|
|
|||||||||||||||||||||||||||||||||
NN |
Գույքի ծածկագիրը (կոդը) |
Գործարքի ծածկագիր (կոդը) |
Մակնիշը |
թողարկման տարեթիվը |
շարժիչի հզորությունը |
Օտարման ամսաթիվը |
Պայմանագրի գումարը |
VIN-կոդը |
Օտարողի (վարձատուի) |
Ձեռք բերողի (վարձակալի) |
վճարման ձևը |
Ծանոթագրություն |
||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||
|
բաժնեմասը |
անունը |
ազգանուն |
հայրանունը |
ծննդյան ամսաթիվ |
ՀԾՀ |
քաղաքացիություն |
անվանում |
իրավաբանական անձի պետական գրանցման համարը |
ՀՎՀՀ |
hաշվառման վայրը |
գրանցման վայրը |
անձնագրի տվյալները |
բաժնեմասը |
անունը |
ազգանուն |
հայրանունը |
ծննդյան ամսաթիվ |
ՀԾՀ |
քաղաքացիություն |
անվանում |
իրավաբանական անձի պետական գրանցման համարը |
ՀՎՀՀ |
hաշվառման վայրը |
գրանցման վայրը |
անձնագրի տվյալները |
||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
37 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Գույքի ծածկագիրը (կոդը) |
||||||||||||||||||||||||||||||||||||
202 բոլորի ՏՄ-ների համար |
||||||||||||||||||||||||||||||||||||
203 կցորդ, կիսակցորդ |
N2 Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից ներկայացվող շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ
I. |
Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը |
||||||||||||||||||
II. |
Հեռախոսահամարը |
||||||||||||||||||
III. |
Ամսաթիվը |
||||||||||||||||||
NN ը/կ |
Գույքի ծած կագիրը (կոդը) |
Մակնիշը |
Թողարկ ման տարե թիվը |
Շարժիչի հզորությունը |
Ձեռք բերման ամսա թիվը |
VIN-կոդը |
Սեփականատիրոջ` |
||||||||||||
բաժնե մասը |
անունը |
ազգա նունը |
հայրա նունը |
ծննդյան ամսաթիվը |
ՀԾՀ |
քաղաքացիությունը |
անվա նումը |
իրավաբանական անձի պետական գրանցման համարը |
ՀՎՀՀ |
հաշ վառման վայրը |
գրանցման վայրը |
անձնագրի տվյալ ները |
|||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
|
|
|
|
|
|
||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
»: |
-
Discussed
10.09.2021 - 30.09.2021
-
Type
Decision
-
Area
State revenue, Cadastre
-
Ministry
State Revenue Committee
Views 4614
Print