Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի № 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի № 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2021 թվականի հուլիսի 27-ի N 02/10.20/25002-2021 հանձնարարականը, այն է՝ ՙՙ…սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն  հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններին հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:՚՚:

         Համապատասխան կարգավորումը մշակվել է ոչ թե օրենքի նախագծի, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեսքով, որպեսզի համանման դրույթները կարգավորվեն համանման ուժ ունեցող իրավական ակտերով: Օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման և ազատման իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

         Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի ՙՙՔազաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին՚՚ N 89-Ն որոշմամբ: Սակայն գործող կարգավորումից դուրս են մնացել այն անձինք, որոնք լինելով օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուց հետո ստացել են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի ՙՙՍպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացինորին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին՚՚ N 450-Ն որոշման համաձայն, սակայն հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններին հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

         Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ ՙՙՀայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրված տարկետման ժամկետի ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր զորակոչի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում տեղեկատվություն քաղաքացու կողմից համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակներում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:՚՚

         Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի ՙՙՔազաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին՚՚ N 89-Ն որոշման սույն փոփոխության հետևանքով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում կամ միջազգային առաջնություններում Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես գալը դադարեցրած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

         Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    01.09.2021 - 21.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4934

Print