ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
«Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 20-ի № 48-Ն օրենքի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացները կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Բնագավառում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրամշակել առկա կարգավորումները, համապատասխանեցնելով դրանք միջազգային գործող փորձի պահանջներին:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Սույն նախագծով առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները, ուժը կորցրած ճանաչելով գործող կարգավորումները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:
- Ակնկալվող արդյունքը.
Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակի բարձրացում: