Add to favourites

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու իրավունք սահմանելու, կասեցված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը և հարկային մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը հստակեցնելու նպատակով:  

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն նույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Վերոնշյալ հոդվածի 2-9-րդ մասերով նախատեսված են առանձին դեպքերում վարչական տույժ նշանակելու ժամկետները, սակայն առկա չէ համապատասխան կանոնակարգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով կասեցված վարչական վարույթներով դրանց վերսկսումից հետո վարչական տույժ նշանակելու ժամկետի վերաբերյալ:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ հարկային մարմնի կողմից հարուցված վարչական վարույթներով վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջը հայտնաբերելու դեպքում: Սակայն գործնականում առկա են դեպքեր, երբ անհնար է ապահովել օրենքի նշված պահանջը, և հարկային մարմինը կասեցնում է վարչական վարույթը մինչև վարչական ակտի հասցեատիրոջ ի հայտ գալը:

Արդյունքում ստացվում է, որ խախտվում է 37-րդ հոդվածով սահմանված վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետը, քանի որ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված չէ վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման որևէ հիմք:

Միաժամանակ, նման եզրահանգման է եկել նաև ՀՀ վարչական դատարանը մի շարք վարչական գործերով` անվավեր ճանաչելով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումները:

 Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել ՎԻՎ օրենսգրքով նախատեսել վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետի կասեցման համապատասխան հիմք և հստակեցնել կասեցված վարչական վարույթները վերսկսելուց հետո վարչական տույժ նշանակելու ժամկետը:   

ՎԻՎ օրենսգրքի 1703-րդ հոդվածի համաձայն հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

     ՎԻՎ օրենսգրքի 2442-րդ հոդվածի համաձայն հարկային մարմինները քննում են նույն օրենսգրքի 41.4, 481, 169, 1699, 16910, 16911, 16912, 16913, 16914  հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,16915, 1702, 1703, 1704, 1706, 1707, 1708, 1709, 17012  և 17013  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 1691, 1695, 16918, 16926, 16927 հոդվածներով, 1982 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով ու 158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով, 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:.

   Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է:

Նույն մասի 13-րդ կետի համաձայն հարկային վարչարարությունը լիազոր մարմնի՝ Օրենսգրքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած և ճիշտ կիրառության ապահովմանը, իսկ 14-րդ կետի համաձայն լիազոր մարմին է հանդիսանում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը:  

  Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացնել հարկային հսկողություն՝ Օրենսգրքի նույն բաժնով սահմանված՝ հարկային մարմնին լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

   Օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը, իսկ 2-րդ մասի համաձայն հարկային հսկողության նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումների կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, ինչպես նաև հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

   Օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և սահմաններում այդ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը (այսուհետ՝ լիազոր մարմինների հսկողություն) իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները (պաշտոնատար անձինք):

    «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ պարբերության համաձայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին:  

    Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հարկային մարմնի խնդիրներից է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը:

     Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերության համաձայն հարկային մարմինը Օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն, մասնավորապես` ՎԻՎ օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում՝ օրենքով սահմանված կարգով, ՀՀ հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում, իսկ «զ» կետի համաձայն հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում:

Միաժամանակ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն տեղական տուրք հաշվարկող և գանձող է հանդիսանում համայնքը, իսկ տեղական վճար հաշվարկող և գանձող՝ համայնքը կամ համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձը:

Նույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքը գանձում են նախքան նույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ՎԻՎ օրենսգրքի 1703-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման վերաբերյալ գործերը կարող են վերապահված լինել նաև այլ լիազոր մարմինների, մասնավորապես` տեղական ինքնակառավարման մարմիններին: Հարկային մարմինը նշված հոդվածով նախատեսված իրավախախտման վերաբերյալ գործերը քննում է միայն իր կողմից վերահսկվող եկամուտների վճարումները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքերում:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել 2442-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը, մասնավորապես` սահմանել, որ հարկային մարմինը իրավասու է քննելու ՎԻՎ օրենսգրքի 1703-րդ հոդվածով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը իր կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքերում, ինչի նպատակով ՎԻՎ օրենսգրքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է լրացում կատարել ՎԻՎ օրենսգրքի           2191-ին հոդվածում` նախատեսելով, որ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները քննում են 1703-րդ հոդվածով նախատեսված` տեղական հարկերը և վճարները (բացառությամբ տեղական տուրքի) ժամանակին չվճարելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել 2442-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը, մասնավորապես` սահմանել, որ հարկային մարմինը իրավասու է քննելու ՎԻՎ օրենսգրքի 1703-րդ հոդվածով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը իր կողմից վերահսկվող եկամուտների, այսինքն` պետական հարկերի և վճարների, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքերում, ինչի նպատակով ՎԻՎ օրենսգրքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

       Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու իրավունքը և կհստակեցվի կասեցված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:

  1. Այլ տեղեկություններ

        «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    27.08.2021 - 11.09.2021

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4307

Print