Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2021 թվականի                 N –Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման N 1 հավելվածում` լրացնել 1.12.1.-ին կետ, հետևյալ բովանդակությամբ.

«1.12.1. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԿԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Տոնոմետր
  2. Բժշկական ջերմաչափ (առնվազն 3 հատ)
  3. Պատվաստանյութերի պահպանման թերմոկոնտեյներ կամ սառնարան-պայուսակ
  4. Անվտանգ այրման տուփեր` օգտագործված ներարկիչների հավաքման համար
  5. Բամբակ, 70˚սպիրտ, ինքնաարգելափակվող ներարկիչներ, ներարկիչներ պատվաստանյութի վերականգնման համար, ախտահանիչ նյութ, միանվագ օգտագործման անձեռոցիկներ
  6. Առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
  7. Պատվաստումների գրանցամատյան, պատվաստանյութերի և ներարկիչների օրական ծախսի թերթիկ
  8. Անհետաձգելի օգնության միջոցառումների կատարման հրահանգ պարունակող պաստառ/ներ
  9. Սեղան և աթոռներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ընտանեկան բժիշկ կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-ինֆեկցիոնիստ կամ բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ կամ մանկաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
  2. Միջին բուժաշխատող (բուժաշխատողներից մեկը` հակատուբերկուլյոզային դիսպանսերի կողմից տուբերկուլյոզի իմունականխարգելիչ պատվաստում կատարելու թույլտվության պարտադիր առկայությամբ)

 

*Շարժական պատվաստումային կետի հարակից տարածքում ապահովվում է պատվաստում ստանալուց հետո պացիենտների ժամանակավոր՝ 30 րոպե գտնվելու համար անհրաժեշտ պայմաններ:»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    20.08.2021 - 05.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7024

Print

Related documents / links