Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:

2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, որտեղ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 համայնք:

Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում):

Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միավորված համայնքներում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ: Ընթացքի մեջ է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչը, որի շրջանակներում իրականացվող ենթածրագրերով միավորված 29 համայնքներին տրամադրվել է 202 միավոր մեքենա-սարքավորում և 1,220 աղբի կոնտեյներներ:

  ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով (թվով 30),

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան՝ Ապարան, Մելիքգյուղ (թվով 2),

ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր՝ Մեծաձոր, Օթևան (թվով 2),

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ՝ ք. Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն (թվով 38),

ՀՀ Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ․Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12),

ՀՀ Արարատի մարզի Վեդի՝ ք. Վեդի, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի (թվով 17),

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր՝ ք. Արմավիր, Այգեվան, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ (թվով 10),

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ՝ ք. Էջմիածին, Ոսկեհատ (թվով 2),

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան՝ Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ (թվով 14),

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս՝ Ջրառատ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրարբի (թվով 13),

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք (թվով 8),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան՝ Սևան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր (թվով 11),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ՝ Գավառ, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան (թվով 12),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի՝ ք. Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն (թվով 17),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ախպրաձոր, Ակունք, Գեղամասար, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանևան, Տորֆավան (թվով 15),

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր՝ Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան (թվով 4),

ՀՀ Լոռու մարզի Փամբակ՝ Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Մարգահովիտ, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ (թվով 15),

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան՝ Հրազդան, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի (թվով 5),

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի՝ Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ (թվով 6),

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Առափի, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան, Մարմաշեն, Ոսկեհասկ, (թվով 12),

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արփի (թվով 2),

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Սարապատ (թվով 2),

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր՝ Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա (թվով 3),

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Զառիթափ (թվով 2),

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան՝ Նոյեմբերյան, Այրում, Կողբ (թվով 3):

         Միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների  հետ (նաև բնակիչների հետ «Town Hall» ձևաչափով) կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Միավորվող Արևուտ համայնքը ձևավորվում է թվով 5 համայնքների միավորումից: Այդ համայնքներում հիմնական բնակչությունը բաղկացած է ազգային փաքրամասնություն համարվող եզդի բնակչությունից: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այդ համայնքները միավորվում են միմյանց հետ, որպեսզի չնվազի այդ համայնքների բնակչության կառուցվածքային կազմը:          

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 26 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Մեծաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Բաղրամյան, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Գառնի, Հրազդան, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

        ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը        

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

  1. Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Discussed

    19.08.2021 - 03.09.2021

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15815

Print

Suggestions

Արտաշես Մադոյան

03.09.2021

Փնջերի կազմման քաղաքականությունը անհասկանալի է, մի փնջի ձևավորման արդյունքում ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 3000, մեկ այլ փնջում օրինակ Գավառի և Մարտունու դեպքում կան 6000 և ավել բնակչություն ունեցող մեծ համայնքներ Ներքին Գետաշեն, Սարուխան, Վարդենիկ, Կարմիրգյուղ, Նորատուս որոնք արդեն իսկ խոշոր համայնքներ են։ Առաջարկում եմ փնջերի ձևավորման ժամանակ հաշվի առնել այս հանգամանքը, նշված համայնքները չունեն քաղաքի կարգավիճակ բայց օրինակ Ծաղկաձորից շատ բնակչություն ունեն, այս դեպքում պետք է Ծաղկաձորը և Հրազդան քաղաքը լինեն առանձին համայնքներ, իսկ վերը նշվածները միավորվեն։

Arman Vardanyan

03.09.2021

Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչների մեծ մասը համաձայն չի կրկին խոշորանալու, բնակիչների ցանկությունն է Գլաձոր ներկայիս խոշորացված համայնքը թողնել առանձին փունջ.

Հայկ Դավեյան

03.09.2021

Առաջարկում եմ Գեղամասար համայնքը չխոշորացնել Վարդենիսի հետ, քանի որ ժամանակին երբ ստեղծվում էր Գեղամասար համայնքը հենց այս տարբերակով՝ կային որոշակի պատճառներ որոնք կարող եմ հավելյալ պարզաբանել սակայն վստահ եմ ոլորտից տեղյակ մարդիկ շատ լավ տիրապետում են իրավիճակին: Հիմա կան որոշակի լուրջ մտավախություններ, որ այս նախագծով սահմանամերձ որոշ գյուղեր կդատարկվեն: Խնդրում եմ նորից քննարկել և ինչպես օրինակ Շողակաթ և Ճամբարակ համայնքները, այնպես էլ Գեղամասար համայնքը ՉԽՈՇՈՐԱՑՆԵԼ:

See more