Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------ 2021 թվականի N ----------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն 2005թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Նորոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման:
1) վերնագրում և 1-ին կետում «ուսանողական նպաստ» բառերը փոխարինել «ուսանողական նպաստ (լրիվ կամ մասնակի (զեղչ))» բառերով
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված առաջադիմության պահանջը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) ստացած ուսանողների վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
4.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված առաջադիմության պահանջը կիրառվում է մարտական գործողությունների մասնակից հանդիսացող այն շահառուների նկատմամբ, որոնք սահմանված կարգով ստացել են համապատասխան ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար նախատեսված փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշման շրջանակներում:
-
Discussed
17.08.2021 - 02.09.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 5103
Print