Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 2021 թվականի հուլիսի 5-ի № 02/11/23733-2021 հանձնարարականով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2020 թվականի մարզական արդյունքների հիման վրա 2021 թվականին ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին «Օլիմպիական խաղերում, աշխարհի եվ եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հատկացվել է անվանական թոշակ: Անվանական թոշակ հատկացվել է 75 մարդու, այդ թվում՝ 53 մարզչի և 22 մարզիկի: Տարվա ընթացքում ավելացել է ստացողների թիվը՝ օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներով պայմանավորված: Անվանական թոշակ ստացողների թիվը 2021 թվականին համեմատաբար փոքր է՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարզական միջոցառումների չեղարկման պատճառով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչների ու չափերի վերաբերյալ իրավական ակտերը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ կկարևորվեն և ըստ արժանավույնս կգնահատվեն ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած մարզիկների և նրանց մարզիչների ձեռքբերումները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կլուծվեն ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած մարզիկների և նրանց մարզիչների սոցիալական խնդիրները:
Հաշվի առնելով, որ անվանական թոշակը հատկացվում է մարզական արդյունքների հիման վրա, ինչը հնարավոր չէ կանխատեսել և ըստ այդմ հնարավոր չէ կանխավ հաշվարկել բյուջեի ծախսերի ավելացման հստակ թիվը:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականի մարզական միջոցառումների չեղարկման պատճառով հաշվարկվել է, թե 2019 թվականի մարզական արդյունքներով նախագծով ինչքան գումար անհրաժեշտ կլինի: Ըստ հաշվարկի գումարը, ներառած նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, տարեկան կկազմի 624.346.152 դրամ (հաշվարկը կցվում է):
-
Discussed
17.08.2021 - 06.09.2021
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 6017
Print