«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի արձանագրության /20.07.2021 կա/123-2021 կետ 3-ի պահանջով՝ ըստ որի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» թիվ 1206 որոշման ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում պետք է տրվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-ն օրենքում ռեֆերենս լաբորատորիաների շրջանակների հստակեցում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ռեֆերենս լաբորատորիաների շրջանակների հստակեցումը կատարելու համար առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-ն օրենքում կատարել լրացում՝ ավելացնելով համապատասխան հոդված՝ ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակների սահմանմամբ:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասինՆախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-ն օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակները:
-
Discussed
16.08.2021 - 31.08.2021
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 7004
Print