ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առաջին անհրաժեշտության իրերի և պարագաների ցանկը սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի կատարմամբ:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ներկայացված Նախագծով նախատեսվում է հաստատել հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առաջին անհրաժեշտության իրերի և պարագաների ցանկը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել Օրենքի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կատարման պահանջը: Մասնավորապես, Նախագծի ընդունման արդյունքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք կարող են անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխել Նախագծով սահմանված ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ` դրանցով իսկ իրացնելով օրենքով իրենց վերապահված իրավունքը:
-
Discussed
13.08.2021 - 29.08.2021
-
Type
Order Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 5452
Print