Under development
«Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծեր
-
2 - Agree
-
0 - Disagree
Արժեթղթավորումը՝ որպես կապիտալի ներգրավման կարևորագույն միջոց, հնարավորություն է ընձեռում ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններին դառնալ կապիտալի շուկաների ուղղակի մասնակից: Արժեթղթավորումը համարվում է ֆինանսական շուկայի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը, քանի որ այն կազմակերպություններին հնարավորություն է տալիս լրացուցիչ դրամական միջոցներ ներգրավել, որոշ իրավիճակներում ֆինանսական ընկերություններին օգնում է պահպանել տնտեսական նորմատիվների պահանջները:
«Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2008 թվականին: Օրենքի գործողության 9 տարվա ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի են ունեցել էական զարգացումներ, ձևավորվել ու էական զարգացում է ունեցել արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկան: Աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ:
Այսպես՝ 2015 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել վարկային պորտֆելով ապահովված արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում, որն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Ֆինանսավորում՝ հանուն տնտեսական զարգացման» (FED) ծրագրի աջակցությամբ:
Իրականացված արժեթղթավորման գործընթացը ի հայտ բերեց գործող օրենսդրությամբ առկա խնդիրները, որոնց օրենսդրական լուծումները կնպաստեն հետագա արժեթղթավորումների առավել դյուրին և արդյունավետ իրականացմանը:
Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն արժեթղթավորման զարգացմանը՝ ստեղծելով ինովացիոն ներդրումային գործիքներ և բարձրացնելով ներդրումների ու գործընթացների գրավչությունը:
Մասնավորապես՝ կապիտալի շուկաների զարգացումը կահնգեցնի նաև փոքր ներդրողների առավել ներգրավվածությանը, բանկերին հնարավորություն կտա նոր գործիքների կիրառման շնոհիվ ավելացնել վարկավորման ծավալները:
Իրականացվող օրենսդրական փոփոխություններով նաև ապահովվում է Օրենքի, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ օրենքների համապատասխանությունը:
Ներկա իրավիճակը և խնդիրները
Արժեթղթավորման գործընթացներում ի հայտ են եկել հետևյալ խնդիրները.
- Գործող օրենսդրությամբ արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունները ստեղծվում են որպես հիմնադրամ: Մինչդեռ 2010 թվականին ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը որպես ֆոնդերի տեսակ նախատեսում է արժեթղթավորման ֆոնդերը: Արժեթղթավորում իրականացնող հատուկ կազմակերպություններին ֆոնդերի կարգավիճակ տալը համապատասխանում է դրանց՝ որպես ֆինանսական շուկայի մասնակիցների էությանը: Արժեթղթավորման ֆոնդերի հանդեպ հիմնականում կիրառելի են մասնագիտացված ֆոնդերի վերաբերյալ առկա մանրամասն կարգավորումները, ինչն ապահովում է ֆինանսական շուկայում արժեթղթավորման ֆոնդերի կայուն և թափանցիկ գործունեությունը:
- Գործող Օրենքը հնարավորություն է տալիս իրականացնել ակտիվի արժեթղթավորում, մինչդեռ կապիտալի շուկայի զարգացումները, այդ թվում միջազգային, պահանջում են և կիրառում են նաև արժեթղթղավորման այլ տարբերակներ, ինչպիսին է ռիսկի արժեթղթավորումը:
- Արժեթղթավորման գործընթացը արդյունավետ իրականցնելու տեսանկյունից անհրաժեշտ է վերանայել արժեթղթերի թողարկման հետ կապված այլ իրավական ակտերի կարգավորումները:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Ա. Արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունների հիմնադրամ կարգավիճակի փոփոխում ֆոնդի
Օրենքն ընդունելու ժամանակ ՀՀ արժեթղթերի շուկան դեռևս բավարար զարգացած չէին, ընդունված չէին կամ չէին գործում ոլորտը կարգավորող այլ օրենքներ: Այդ իսկ պատճառով տվյալ պահին որպես առավել ընդունելի լուծում արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններին տրվել է հիմնադրամի կարգավիճակ:
Հետագայում ինչպես արժեթղթերի շուկան ինքնին, այնպես էլ օրենսդարակն դաշտը ապրել է որոշակի զարգացումներ: Մասնավորապես՝ ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորել է ֆոնդերի գործունեությունը, ինչպես նաև նախատեսել է արժեթղթավորման ֆոնդը՝ որպես ֆոնդի առանձին տեսակ:
Առաջարկվող փոփոխություններով արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններն այսուհետ կստեղծվեն բացառապես ֆոնդի կարգավիճակով: Այդ կարգավորման շնորհիվ Օրենքից կբացառվեն հիմնադրամների կարգավիճակից բխող կարգավորումները, իսկ արժեթղթավորման ֆոնդերը կգործեն «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ներքո այնքանով, որքանով դա չի հակասի իրենց առանձնահատկություններին: Առանաձնահատկությունների առումով օրենքներում սահմանվում են համապատասխան դրույթներ:
Բ. Արժեթղթավորման բնագավառում նոր գործիքների կիրառում
Հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն ակտիվի արժեթղթավորում, այլև ակտիվի հետ կապված վարկային ռիսկի արժեթղթավորում՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով: Սա կընդլայնի արժեթղթավորման ոլորտներն ու կնպաստի արժեթղթերի շուկայի մասնակիցենրի համար արժեթղթերի շուկայի նոր որակյալ գործիքների ստեղծմանը:
Գ. Ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի համապատասխանության ապահովում
Ելնելով արժեթղթավորման ֆոնդերի նոր կարգավիճակից՝ որոշ փոփոխությունների պետք է ենթարկվեն նաեւ արժեթղթերի թողարկման գործընթացը կարգավորող գորոծող այլ իրավական ակտերը: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում կատարվել են որոշ խմբագրական փոփոխությունների՝ միմյանց միջեւ հակասությունները բացառելու նպատակով:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող դրական արդյունքները
Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նվազագույնի կհասցվեն արժեթղթավորման գործընթացների խոչընդոտները, ինչը կնպաստի՝
- կապիտալի շուկաների զարգացմանը,
- ներդրումների ներգրավմանը,
- փոքր ներդրողների հասանելիությանը կապիտալի շուկային,
- բանկերի համար էժան ֆինանսավորման ներգրավմանը,
- վերաֆինանսավորմանը
- հիփոթեքային շուկայի զարգացմանը և վարկավորման ծավալների աճին:
-
Discussed
01.08.2017 - 16.08.2017
-
Type
Law
-
Area
Financial
-
Ministry
Central Bank of the Republic of Armenia
Views 11248
Print