Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի N 922-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի

N 922-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում իրականացվող ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների իրացման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմում ունենալ հրամանատարությունների օղակ՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի, զորատեսակների կենտրոնացված ղեկավարման նպատակով, որը կիրականացնի տարածքային պաշտպանության կազմակերպման պլանավորումը, պետական ռազմական համակարգի մարմինների հետ համագործակցությունը, կցագրված պահեստազորային ռեսուրսների կառավարման, աշխարհազորային ստորաբաժանումների պատրաստության և ներդաշնակման կազմակերպման հարցերի համակարգման գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացվում է տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանումը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում: Նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծման կապակցությամբ ՀՀ ԶՈՒ թվակազմի ավելացում չի պլանավորվել, այն իրականացվելու է այլ ստորաբաժանումների հաստիքների կրճատման և ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին:

 

 

 

  • Discussed

    04.08.2021 - 20.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4968

Print