Add to favourites

Under development

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ, ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հարապետությունը ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների հետ միասին համաձայնության է եկել «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որը 17 նպատակների և դրանց 169 թիրախների շարքում ամրագրում է նաև «Մաքուր ջուր և սանիտարիա» նպատակը՝ 8 թիրախներով: ԿԶՆ6 թիրախներն իրականացնելը պահանջում է երկրում մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրներին առնչվող տարբեր ոլորտներում ջանքերի համակարգում և դրանք իրականացնելու նպատակով պատշաճ մոնիթորինգ ու հաշվետվողականություն:

Թեև ներկայումս ՀՀ-ում ընդունված են ԿԶՆ6 թիրախներին ու դրանց առանձին հայեցակետերի վերաբերող մի շարք ռազմավարական փաստաթղթեր ու ծրագրեր, սակայն դրանք բավարար չափով համակարգված չեն և հասցեականորեն չեն արտացոլում ԿԶՆ6 բոլոր թիրախները: Ուստի անհրաժեշտ է ընդունել ԿԶՆ6 թիրախներն իրականացնելն ապահովող համակարգված Ռազմավարություն, որը հնարավորություն կընձեռի` առավել արդյունավետ ուղղորդելու տարբեր պետական մարմինների ջանքերը սահմանված թիրախներին հասնելու համար:

Մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրները գործնականում առնչվում են կառավարության քաղաքականության մի շարք ոլորտների, մասնավորապես՝ բնական էկոհամակարգերի պահպանությանը, ջրային տնտեսությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, բնակավայրերին, զբոսաշրջությանը և այլն, որոնք ԿԶՆ6 թիրախներին հասնելու նպատակով պետք է կարողանան ապահովել գործողությունների հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն:

  • Discussed

    02.08.2021 - 17.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development, Water economy

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5585

Print