Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2021 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոսոտոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողությունը» ցանկի՝
1) 18.1-ին կետի «հատուկ քննչական ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների» բառերով,
2) 20.1-ին կետի «հատուկ քննչական ծառայության ծառայողներ» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած և հատուկ քննչական ծառայության գործունեությունը դադարեցված համարվելու օրվան հաջորդող օրվանից:
-
Discussed
26.07.2021 - 10.08.2021
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 4028
Print