Add to favourites

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ – ՏԵՂԵԿԱՆՔ       

ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին»  122-Ն որոշման 2-րդ հավելվածի 21-րդ կետը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով ՏՀՏ և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանն աջակցող միջազգային կառույցների ֆինանսական ու տեխնիկական աջակցության ծրագրերի գույքագրման և պետական աջակցության ծրագրերի օպտիմալացման, արդյունավետության բարձրացման կարևորությունը անհրաժեշտություն է առաջացել ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվում է ՏՀՏ ոլորտի կառույցների ֆինանսական ու տեխնիկական աջակցության ծրագրերի գույքագրում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է ՏՀՏ ոլորտում համագործակցության հաստատում դոնոր երկրների համակարգող խորհրդի հետ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՏՀՏ ոլորտում դոնոր երկրների համակարգող խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի ամբողջական գույքագրում և արդյունավետության բարձրացում:

  1. Այլ տեղեկություններ

Չկան:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին»  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  

Ց Ա Ն Կ

ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին»  որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 

ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության կողմից:

      

 Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը

      

ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

  • Discussed

    31.07.2017 - 18.08.2017

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8657

Print