<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N1327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 2.2.8-րդ «Հետբացթողումային գործառույթների ընդլայնում, ավտոմատացում» կետի պահանջով, որով նախատեսվում է նախաբացթողումային գործառույթների աստիճանական կրճատմանը զուգահեռ ընդլայնել հետբացթողումային գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կարողությունները՝ ավտոմատացնելով հետբացթողումային հսկողության գործառույթները:
Մաքսային հսկողության գործընթացում հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել մաքսային ստուգման ողջ ընթացքն ավտոմատացնող ծրագրային ապահովում, ինչի լիարժեք գործարկումը հնարավոր է իրավական հիմքերի ստեղծման (համապատասխան իրավական ակտերի մշակման) պարագայում:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո ռիսկերի պրոֆիլներին համապատասխան մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների սահմանման համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
23.07.2021 - 07.08.2021
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 4451
Print